20.000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի գործը կքննվի այն դատարանում, որտեղ նա աշխատել է
20.000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Խաչատուր Խաչատրյանի վերաբերյալ գործը կքննվի այն դատարանում, որտեղ նա աշխատել է: Քրեական գործը մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին:
Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. փետրվարի 27-ից զբաղեցնելով ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել և 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 դրամին համարժեք 20.000 դոլար կաշառք:
Դատավորը կալանավորված է, առաջին նիստի օրը դեռևս նշանակված չէ: