Բաժիններ՝

Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին անգամ կունենա կին դեսպան

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Մարզիե Աֆհամը դառնալու է Իրանի առաջին կին դեսպանը: Իրանական մամուլի համաձայն՝ դա կլինի 1979 թվականից հետո առաջին դեպքը, որ Իրանը դեսպանի պաշտոնում կնշանակվի կին:

Իսլամական հեղափոխությանը հաջորդած ավելի քան 30 տարում Իրանի դեսպանների պաշտոնները զբաղեցրել են միայն տղամարդիկ: Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե որ երկրում է նշանակվելու առաջին կին դեսպան Մարզիե Աֆհամը:

Մարզիե Աֆհամն Իրանի ԱԳՆ-ի խոսնակի պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականին, ինչը նույնպես եղել է աննախադեպ իրադարձություն Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) համար, քանի որ մինչ այդ տվյալ պաշտոնը զբաղեցրել են միայն տղամարդիկ:

Ընդգծվում է, որ այն բանից հետո, ինչ 2013 թվականի Իրանի նախագահական ընտրություններում հաղթեց Հասան Ռոուհանին, մեծ թվով կանայք նշանակվել են բարձր պաշտոններում: Մասնավորապես, Իլհամ Էմնիզադեն դարձել է Իրանի առաջին կին փոխնախագահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս