Բաժիններ՝

Կանադան առաջին ավիահարվածներն է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Կանադայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ ավիահարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին: Այս մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քենին:

Նա ընդգծել է, որ առաջին ավիահարվածը վկայում է ահաբեկչության դեմ պայքարի հարցում իրենց կառավարության ամուր վճռականության մասին և ամրապնդում է միջազգային անվտանգությունն ու կայունությունը:

Ավիահարվածը հասցվել է այն բանից հետո, ինչ մարտին կառավարությունն ընդլայնել է «Իսլամական պետության» դեմ ռազմական առաքելության ոլորտը` այն երկարաձգելով մեկ տարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930