Փակ է ռուս-վրացական սահման տանող ճանապարհը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս-վրացական սահման տանող Մցխեթ-Մտիանետի-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է ավտոտրանսպորտի բոլոր տեսակների շարժը՝ կապված եղանակային վատ պայմանների հետ:

Սահմանափակումը գործում է թբիլիսյան ժամանակով ժամը 11.00-18.00-ին: Այս մասին հայտարարել է Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:

Ավտոմայրուղու 134-135-րդ կիլոմետրերին (Դարյալի կիրճ) արգելված է ավտոտրանսպորտի կանգը: Ճանապարհի մնացյալ հատվածներում երթևեկությունն ազատ է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930