
Դմիտրի Յարոշը նշանակվել է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի խորհրդական

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Մուժենկոն ու Ուկրաինական կամավորական կորպուսի (ՈՒԿԿ) ղեկավարը համաձայնության են եկել Դմիտրի Յարոշին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդական նշանակելու շուրջ:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Հստակեցվել է նաև Ուկրաինայի զինված ուժերին ՈՒԿԿ-ի աջակցության ձևաչափը: Մուժենկոն ու Յարոշն այս մասին պայմանավորվել են Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբում ունեցած հանդիպման ժամանակ:
Յարոշը հայտարարել է, որ միասնությունն առանցքային պայման է հետագա հաջող պայքարի համար և հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի զինված ուժերում կամավորական գումարտակներին ինտեգրմանն ու փոխգործակցությանը: Յարոշն ընդգծել է, որ ՈՒԿԿ-ն արտաքին թշնամուց երկիրը պաշտպանելու հարցերում պատրաստ է ենթարկվել բանակային ղեկավարությանը: