
Նեթանյահուն որոշել է ԱՄՆ-ին հետ պահել Իրանի հետ համաձայնագրից

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ թույլ չի տա «Վեցնյակի» ու Իրանի միջև համաձայնագրի ստորագրում՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ:
Ամերիկյան մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ Նեթանյահուն հայտարարել է, որ պայմանագրի ստորագրումը սխալ կլինի ողջ միջազգային հանրության համար. «Դա միայն Իսրայելի խնդիրը չէ:
Դա համաշխարհային խնդիր է, որովհետև բոլորին կսպառնա մեր ժամանակների ամենավտանգավոր ահաբեկչական պետություններից մեկը, որի մոտ կմնա ոչ մեկ միջուկային ռումբ արտադրելու ենթակառուցվածք:
Մենք դեռ ժամանակ ունենք՝ առավել փոխշահավետ համաձայնագրի գալու համար՝ ճնշում գործադրելով Իրանի վրա և տապալելով նրա միջուկային ծրագիը»: Նեթանյահուն ընդգծել է, որ չի փորձում տապալել գործարքը, և որ փորձում է ձախողել միայն վատ գործարքը: