Հայաստանը՝ որպես Մաքսային միության նոր անդամ, և Ղրղզստանը, ով պլանավորում է անդամակցել նրան, արդեն չեն կարող ազդել այդ փաստաթղթի վրա:
Ուշագրավն այն է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, կոչ անելով վերադարձնել դիվերսանտներին՝ Ասկերովին և Գուլիևին անվանում են «բանտարկյալներ» կամ «պատանդներ» և ոչ՝ «ահաբեկիչներ», «դիվերսանտներ», «գերիներ», ինչն էլ հենց մտահոգում է հայաստանյան փորձագիտական հանրությանը:
Բելառուսը կարող է կարևոր դեր խաղալ եվրոպական անվտանգության ապահովման հարցում:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի անչափահաս բնակչի մահվան դեպքի առթիվ։
Պատգամավոր Իգբալ Ագազադեն Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փոխհատուցել այն վնասը, որն ազգային արժույթի փոխարժեքի 34 տոկոսանոց անկումից կրել են քաղաքացիները:
«Նա իր զինվորական կյանքից ոչինչ չէր պատմում, երբ հարցնում էի, պատասխանում էր՝ կնոջ գործ չէ: Պատերազմ է, բոլորս էլ զինվոր ենք: Նա շատ էր կապված Արմենի հետ, ասում էր՝ որտեղ Արմենը, այնտեղ էլ՝ ես, ես նրա ստվերն եմ… Ավաղ, երկուսն էլ այսօր մեզ հետ չեն, իրար հետ են, հավիտյան իրար հետ…»
Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ եթե այլ փոփոխություն չլինի, նախատեսված է ԲՀԿ-ն համագումարը: «Մյուս բոլոր հարցերը՝ կապված կառուցվածքային, կադրային խնդիրների հետ, մենք մեր վերջնական դիրքորոշումները կներկայացնենք: Ներկայում քննարկումների փուլում ենք վերջին իրադարձությունների ֆոնին մեր դիրքորոշումները հստակեցնելու առնչությամբ: Ինքնանպատակ չեն լինելու փոփոխություններ: Երբ մենք ապագայի նկատմամբ մեր դիրքորոշումները վերջնականապես հստակեցնենք, կլինի պաշտոնական տեսակետ կուսակցության կողմից»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Ավազակային հարձակում Շենգավիթում. դանակի և զենքի սպառնալիքով պահանջել էին 10.000 դոլար:
Փետրվարի 25-ին Բրյուսելում տեղի է ունենալու դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը:
«Մենք ի վիճակի չենք: Երեւանն ու մյուս քաղաքները համեմատել չի լինի: Իրենք դրեցին նույն ստանդարտ Երեւանի գինը: Մենք հրաժարվեցինք, չմուծեցինք: Անցավ քանի տարի, ժողովրդի վիճակը շա՞տ լավացավ, հա՞, որ որոշել են դնել մեզի էս ձեւի չոքցնել: Մենք չոքող չենք, մանավանդ լենինականցին չոքող չէ հեչ մի իշխանության դեմ: Լենինականցին քանի մը օր առաջ իրա չչոքելը ցույց տվեց, ու չենք էլ չոքի ու իշխանությանը չենք ենթարկվի»:
«Կարծում եմ, որ չնայած ներկայում տիրող հուսախաբությանը և հանրահավաք կազմակերպելու ծառուկյանական մեթոդների հավանական բացակայությանը, մարտի մեկի հանրահավաքը մարդաշատ կլինի: Անմեղ զոհերի հիշատակը հարգելու մոտիվացիան կա, երկարատև ընդմիջման հանգամանքը կա, ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու պահանջը կա»:
Փետրվարի 21-ին ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Մարտունու հանգստյան տուն իջնող ճանապարհին զենք-զինամթերք է
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Վալերի Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դրվագով քրեական գործի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, և համապատասխան հիմքեր ձեռք բերելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան կկայացվի ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով գործ հարուցելու, քրեական հետապնդում հարուցելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում:
Իշխանություն-հանրություն հարաբերություններում ալեկոծումները սպասված երևույթ են: Դրանք անհանգստություն են առաջացնում, երբ հասնում են 9-րդ ալիքի աստիճանի, որպիսին գրանցվեց փետրվարյան օրերին. այս ալիքի ազդեցությունն ուղղակի կործանարար է, դրանից խուսափելը՝ պարտադրանք:
Էդուարդ Շարմազանովն էլ ցավ հայտնեց, որ Լ.Զուրաբյանը հայ տղամարդուն հարիր պահվածք չի դրսևորել: «Մեր սիրելի, գուցե և ձեր սիրելի Հրանտ Մաթևոսյանը ասում էր՝ անասունից մարդը տարբերվում է հիշողությամբ»,- ասաց նա ու հիշեցրեց 1992 թ. մարտի 5-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Комсомольская правда» թերթին: «Ձեր ելույթը ՀԱԿ-ի կարապի երգն էր»,- եզրափակեց նա:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը պատրաստ է ԵՄ-ի հետ իրավահավասար, ոչ խտրական հենքով հարաբերություններ կառուցելուն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով փետրվարի 24-ին երկօրյա այցով Արցախ մեկնեց ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Ռուսաստանն Իրանին C-300 համալիրների փոխարեն առաջարկել է «Անթեյ-2500» համակարգեր:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրագործվող կրթության զարգացման վարկային ծրագրի վերաբերյալ հարցեր:
Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ հավանության համար նիստում քննարկման դնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, մեկ միասնական ակտի միջոցով վարչական մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև ծագող հարաբերությունների կանոնակարգմամբ և այլ հանգամանքներով:
Պուտինը վստահեցրել էր, որ Մոսկվան պատրաստ է նպաստել դրան:
«Այն, որ առաջիկայում լինելու է ԲՀԿ-ի համագումար, և որ ԲՀԿ-ն դրանից հետո կհայտարարի իր գործողությունների, ձևաչափի և այլնի մասին, դա համապատասխանում է իրականությանը»,- 168.am-ին այս մասին հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Խանջյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արծրուն Խաչատրյանը հայտնել է, որ երեկ` ժամը 16:00-ին, 14-ամյա դպրոցականը պետք է գնար պարապմունքների, սակայն ընկերներին ասել է, թե ինքը չի գնում, անհետաձգելի գործեր ունի:
2014 թվականի նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարի գործով մեղադրյալ 44-ամյա Մանվել Վարդանյանը «Նուբարաշենի» հոգեբուժական հիվանդանոցից տեղափոխվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի բին Համադ ալ-Սուլայթին:
Այդ անձանց ճակատագրի մասին որևէ բան հայտնի չէ:
Դավիթ Ադամյանը 13 տարեկան է: 2013թ. հունիս ամսին երեխայի մոտ կտրուկ սկսվել են սուր ցավեր, քայլքի խախտում, դիզուրիա: Երեխան մի քանի օրվա ընթացքում դադարեց քայլել և չէր կարողանում նույնիսկ պարկել:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը:
168.am-ի հարցին՝ թե մյուս՝ ոչ ծայրահեղական թևի ղեկավար ո՞վ կարող է լինել, սոցիոլոգը պատասխանեց, թե կարող է լինել կա՛մ Վարդան Օսկանյանը, կա՛մ Գուրգեն Արսենյանը:
Աբաշիձեն ներկա փուլի համար ամենակարևորը համարել է այն, որ այժմ կա հաղորդակցային ուղի, որն իրենք օգտագործել են նաև արտակարգ պատահարների ժամանակ: