Բաժիններ՝

Հազվադեպ հանդիպող հիվանդությամբ տառապող 13-ամյա Դավթին վիրահատություն է անհրաժեշտ Ֆրանսիայում

Դավիթ Ադամյանը 13 տարեկան է: 2013թ. հունիս ամսին երեխայի մոտ կտրուկ սկսվել են սուր ցավեր, քայլքի խախտում, դիզուրիա: Երեխան մի քանի օրվա ընթացքում դադարեց քայլել և չէր կարողանում նույնիսկ պարկել:

Անտանելի ցավերը մի փոքր մեղմացնելու համար ցավազրկող և հակաբորբոքային դեղորայքներ էին ներարկում, որոնց ազդեցությունը երկար չէր տևում : 02.07.2013թ. ՌՄՏ հետազոտման արդյունքում հայտնաբերվեց ողնաշարի ձիու պոչի հատվածում էպենդիմոմա՝ աշխարհում շատ հազվադեպ հանդիպող ուռուցքի տեսակ, որի չափերը հասնում էին 7,2×1,4×1,8 սմ: Ստատիստիկ տվյալներով այս հիվանդությունը հանդիպում է մեկ միլիոն մարդուց մեկի մոտ:

Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Ծնողները Դավիթի էպիկրիզը ուղարկեցին տարբեր կլինիկաներ և բժիշկների խորհրդով երեխան շտապ տեղափոխվեց Ֆրանսիա: Այնտեղ Դավիթը վիրահատվեց և ստացավ երկարատև ճառագայթային թերապիա՝ 25 սեանս: 3 ամիս բուժումը ստանալուց հետո՝ 2013թ. հոկտեմբերին Դավիթը իր ոտքով վերադարձավ հայրենիք՝ քայլքն ու մնացած բոլոր ֆունկցիաները վերականգնված:

Խորհուրդ էր տրվել հիվանդության հետագա հսկողության ընթացքում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անցնել ցերեբռո-սպինալ ՌՄՏ:

2015թ. փետրվարի 11-ին, հերթական ՌՄՏ հետազոտությունն անցնելիս, երեխայի մոտ նորից հայտնաբերվեց ուռուցք, այս անգամ ողնաշարի մեկ այլ`Th7 հատվածում: Դավիթին նորից անհրաժեշտ է շտապ վիրահատություն և ռադիոթերապիա Ֆրանսիայում:
Առաջի վիրահատության ծախսերը հոգացել էր «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպությունը, իսկ մնացած բոլոր ծախսերը իրականացվեցին ընտանիքի և ընտանիքի ընկերների օգնության շնորհիվ :

Ճանապարհածախսի, հետազոտությունների, վիրահատության, հետագա բուժման, դեղորայքների, կացության և մնացած բոլոր ծախսերը կազմում են մոտ 90000 Եվրո:

Երեխան արդեն մեկ ու կես տարի է, ինչ պայքարում է այս հիվանդության դեմ:

Դավթի ծնողների հեռախոսահամարներն են. +37455 110926, +37455 131331:

Դավիթ Ադամյանի անունով HSBC բանկում հաշվեհամարներ են բացված. AMD-003179397001; USD-003179397002; EUR-003179397003:

Արտերկրից փոխանցումների համար SWIFT-կոդերն առկա են տեսանյութի վերջում:
Այս 13 տարեկան փոքր տղան բազում երազանքներ ունի:

Օգնե՛նք Դավիթին հաղթել հիվանդությանը և հասնել դրանց իրականացմանը:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ
Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան
Հեռ.՝ +37495 14-20-24

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս