Բաժիններ՝

Արմեն Երիցյանը մեկնել է Արցախ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով փետրվարի 24-ին երկօրյա այցով Արցախ մեկնեց ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

ՏԿԱԻ նախարարը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի, տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանի, ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանի և այլ անձանց հետ:

Կքննարկվեն տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման համակարգի, համայնքների կայուն զարգացման, միգրացիոն հոսքերի կառավարման, արտակարգ իրավիճակների ու քաղպաշտպանության ոլորտներում համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացման հարցեր:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս