Փաստաբան Լիանա Բալյանը դժգոհ է
2014 թվականի նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարի գործով մեղադրյալ 44-ամյա Մանվել Վարդանյանը «Նուբարաշենի» հոգեբուժական հիվանդանոցից տեղափոխվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
Մեղադրյալի փաստաբան Լիանա Բալյանն «Ազդարար» լրատվականի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ դատահոգեբուժական փորձաքննությունն ավարտվել է, սակայն եզրակացությունը դեռ չկա: Բացի այդ, մի շարք միջնորդություններ ներկայացրած փաստաբանի խոսքով՝ ինքը դժգոհ է նախաքննությունից, քանի որ, ըստ Լիանա Բալյանի, այն անընդհատ դանդաղում է ու երկարաձգվում: