«Քանի որ երկիրը շարունակում է մնալ տնտեսապես և սոցիալապես ծանր վիճակում, իսկ ԵՏՄ մտնելը կարող էր ավելացնել արտագաղթը, մեզ հետաքրքիր էր՝ ինչ ակնկալիքներ ունեն մարդիկ ԵՏՄ-ից»,- այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր գլխավորած «Սոցիոմետր» կենտրոնի անցկացրած հարցման նախնական արդյունքները, որը վերաբերվում է հանրության՝ ԵՏՄ-ից ունեցած սպասումներին:
Ընդ որում՝ ավելի քան մեկ միլիոն ուկրաինացիներ հարկադրված են եղել լքել իրենց տները ու դառնալ ներքին տեղահանվածներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:
Այսօր ԱԺ-ում Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ եթե չկա այն համարձակությունը, որ ճիշտ դիագնոզ դնեն՝ հիվանդությունը չի բուժվի: Նա կարևորեց իրատեսությունը, երբ ԿԲ-ն հայտարարեց, որ այս տարի 4% աճն իրատեսկան չէ:
Աբաշիձեն չափազանցված է համարում նաև Վրաստանում տարածքում ՆԱՏՕ-ի ուսումնա-մարզական կենտրոնի տեղակայման հետ կապված Ռուսաստանի մտավախությունները:
«Տեղեկություն չունենք, պատճառը չգիտենք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Խանջյան համայնքի ղեկավարը՝ խոսելով՝ գյուղի անասնագոմում պարանով կախված վիճակում հայտնաբերված պատանու մասին: Նրա փոխանցմամբ՝ ոստիկանությունը որոշակի գործողություններ է կատարում. «Ինքն էլ առողջ, սպորտսմեն, լավ երեխա էր»: Համայնքի ղեկավարը նրան բնութագրեց որպես ճարպիկ, աշխույժ երեխա. «Սպորտով պարապում էր: Չենք պատկերացնում, որ այդ կարգի երեխան կարող էր տենց բան արած լինել»:
«Սա միանշանակ քաղաքական ճգնաժամ է: Ավելի լավ կլիներ, եթե լիներ կառավարման ճգնաժամ, որովհետև կարելի էր կառավարության ծրագիրը փոխել: Բայց սա զտարյուն քաղաքական ճգնաժամ է: Դրա ցուցիչը, երևակը ԲՀԿ-ի հետ կատարվածն է: Պարզվում է, որ քաղաքական երկրորդ ուժը կարող է ժամերի ընթացքում եթերից վերանալ,- ասաց Հակոբյանն ու հավելեց,- Կուզեմ, որ պահի տակ լինի գրված Սերժ Սարգսյանի ելույթը: Ես այդքան հակասահմանադրական, հակաօրինական ելույթ չէի լսել: Դուք խնձորներ եք դրել Սերժ Սարգսյանի թևերի տակ ու ասում եք՝ էս 5000 տարի ո՞նց ենք ապրել առանց քեզ»:
Նաղդալյանը հայտարարեց, թե Հայաստանը միջազգային ասպարեզում վստահելի, կանխատեսելի, բարձր վարկանիշով գործընկեր է, և ամեն ինչ պետք չէ իշխանության վզին փաթաթել:
ՀՀ գլխավոր դատախազը, 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ 03.02.2015թ. միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
Մենք դա համարում ենք ռուս-վրացական երկաթուղի:
Ակնկալվում է, որ նոր համարը վաճառքի կհանվի փետրվարի 25-ին:
«Ստեփանավան քաղաքում նորածին երեխային սպանած Արմինե Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր երեխան մահացած է ծնվել, եւ ինքը չէր կարող կենդանի երեխային թաղել: Փետրվարի 21-ին Ստեփանավան քաղաքի բնակչուհի, 1988 թվականի ծնված Արմինեն, ժամանակավորապես միայնակ բնակվելով Լոռու մարզի բնակիչ Մ. Ասատրյանին պատկանող վագոն տնակում, 2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ծննդաբերել է արական սեռի երեխա:
Քննադատեցինք նաև Ուկրաինայի ԿԲ-ին։ Մեղմ ասած, այս կադրային նշանակումը լավագույնը չէ։ Հրիվնան գահավիժել է 2.8 անգամ, երբ երկրի վճարման հաշվեկշիռը դրական է։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով դատական նիստը: Դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, ով դատարանին տեղեկացրել է, որ այսօրվա դատական նիստին ներկայանալ չի կարող առողջական վիճակի պատճառով: Դատական այսօրվա նիստում գործվ մեղադրողը պետք է հանդես գար ճառով, սակայն ամբաստանյալը չցանակացավ, որ նիստն անցկացվի իր պաշտպանի բացակայությամբ:
Արմավիրի մարզի Խանջյան գյուղում փետրվարի 23-ին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի բնորոշմամբ` Սերժ Սարգսյանի որոշումներն ու գնահատականները եղել են քաղաքական: «Մարդիկ հասկացան և գնահատեցին, թե ինչ կարող է կատարվել, ինչ հետևանքներ կարող են ունենալ: Ճնշումներ չեն եղել»,- ասաց Բաղդասարյանը: Մեր դիտարկմանը, որ ըստ լուրերի՝ 12 պայմաններ են առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանի կողմից, Բաղդասարյանն ասաց. «Բա ո՞ւր են այդ պայմանները, նման պայմաններ չկան: Առաջիններից մեկը ես տեղյակ կլինեի դրա մասին»:
«Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը երեկ լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանն Իրանին առաջարկել է C-300 ԶՀՀ-ների փոխարեն ստանալ «Անթեյ-2500» համակարգեր:
Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավոր Դավիթ Քոչարյանը դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:
Փետրվարի 21-ին աշխատանքի չի ներկայացել Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը: Այս մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզային ոստիկանությանը:
Նիկոլ Փաշինյանը համաձայնելով իր երբեմնի համախոհների հետ, որ Հայաստանում կա կառավարման ճգնաժամ, կանխատեսեց, թե ՀՀ-ում ևս 20 տարի չի լինի իշխանափոխություն, քանի դեռ երկրում չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն: Փաշինյանը վերջինիս բնորոշող 3 կետ նշեց. «Ինստիտուցիոնալ ընդդիմությունն ապագայի ծրագիր պետք է ունենա, որ կարողանա ներկայացնել, թե այսօրվա ծայրահեղ վատ վիճակն ինչպես է պատրաստվում փոխել, ինչ քայլերով և ինչ արդյունք է ստանալու: Երկրորդ՝ սուպերլիդերների ինստիտուտը պետք է փոխել սուպերթիմով, որովհետև վճռական պահին սուպերլիդերի ծնկները ծալվել են: Դու ո՞վ ես ընդհանրապես, ցար ի բո՞գ ես, էսօր հանրահավաք անում ես, վաղը չես անո՞ւմ»:
Փետրվարի 20-ին, ժամը 11.45-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Բաբկեն Նազինյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ փետրվարի 22-ին, ժամը 06.00-ին, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 24-ի հրամանագրով նոր դատավորներ են նշանակվել:
«Արցախը ադրբեջանցի դիվերսանտներին Ադրբեջանին վերադարձնելու հնարավորություն չի տեսնում»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով այս անգամ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի` դիվերսանտներին Ադրբեջանի կառավարությանը վերադարձնելու մասին կոչին:
Թուրքիայի նախագահի դուստր Սումեյյե Էրդողանի թիկնազորն ամբողջովին փոփոխվել է՝ կապված նրա դեմ մահափորձի սպառնալիքի հետ:
Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների գործով Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի դիմումը ՌԴ դատախազությունն ստացել է:
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 7 բ շենքի 44 բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Արթուր Սուրենի Աֆյանը, որը փետրվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Երաժշտական դպրոցից տունդարձի ճանապարհին, նա, տեսնելով բակում ֆուտբոլ խաղացող տղաներին, իմ գիրկն էր տալիս իր ծանր ջութակն ու տուն ուղարկում: Եվ ես ամեն անգամ կես ճանապարհից, քարշ էի տալիս մեր երկուսի ջութակները: Մի ջութակով գնում էի, երկուսով ետ գալիս տուն:
Աբաշիձեն Բրյուսելից մեկնելու է Պրահա, ուր փետրվարի 26-ին հանդիպելու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծաոակյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կդառնա Եվրասիական տնտեսական միության հեոուստաալիքը։ Համենայնդեպս, իշխանական շրջանակներում այս պահին նման խոսակցություններ կան։ Այն, որ Ծառուկյանը չի պատրաստվում ֆինանսավորել այդ հեռոատաընկերությունը եւ հրաժարվելու է դրանից, քաղաքական շրջանակներում արդեն գրեթե կայացած փաստ են համարում։
Մեքսիկան հայտարարել է, որ պաշտոնական բողոք է հղելու Վատիկանին: