Տիգրան Ուրիխանյանը` Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից հեռանալու մասին
«Այն, որ առաջիկայում լինելու է ԲՀԿ-ի համագումար, և որ ԲՀԿ-ն դրանից հետո կհայտարարի իր գործողությունների, ձևաչափի և այլնի մասին, դա համապատասխանում է իրականությանը»,- 168.am-ին այս մասին հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Մեր հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվող տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը դուրս է գալու կուսակցությունից, և առաջիկա համագումարի ժամանակ քննարկվելու է ԲՀԿ-ի հաջորդ առաջնորդի հարցը, Տ.Ուրիխանյանն այսպես պատասխանեց.
«Բայց ես չեմ կարող ասել՝ համագումարի ժամանակ ինչ է տեղի ունենալու, որովհետև համագումարն իրադարձություն է, որի ընթացքում կայացված որոշումները կայացման պահին են քննարկման և մեկնաբանության ենթակա»:
Մեր ճշտող հարցին՝ իսկ կա՞ հավանականություն, որ ԲՀԿ առաջնորդը կլքի կուսակցությունը, Տ.Ուրիխանյանն այսպես արձագանքեց.
«Բոլոր պաշտոնական տեղեկությունները ԲՀԿ-ի հետ կապված իրադարձությունների առթիվ՝ ձեզ հավուր պատշաճի կտեղեկացնենք»: