Մեհեդն ընդգծել է, որ Ուկրաինայի արևելքում զինված դիմակայության հիմնական ու միասնական աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը:
«Հայաստանյան քաղաքական գործիչները խոսում են, ելույթ են ունենում, ինչպես Ֆեյսբուք սոցիալական ցանցում, խորհրդարանականները խոսում են՝ ինչպես տաքսիստները: Այսպես ոչինչ հնարավոր չէ փոխել: Ոչ մի հեղափոխություն ոչ մի համակարգային փոփոխության չի հանգեցնի, քանի որ չի լինի հեղափոխություն, եթե նույնիսկ այն պատահի: Սա է հասարակության առանցքային խնդիրը»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վալերի Մեսրոպյանն ազատվել է ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
Այսօր ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերության գույքի առուվաճառքի պայմանագրում որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումը:
Վերլուծությունները կտրամադրվեն ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս կարևոր որոշումներ կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին։
Մեկ տարում պետպարտքն աճել է ավելի քան 300 միլիոն մանաթով:
Նորք Մարաշ թաղապետարանի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի արդյունքում տուժած երեխային Նորք Մարաշի հիվանդանոցից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
«Իշխանությունները պայքարում են ախտանիշների դեմ, նրանք չեն կարող պայքարել պատճառների դեմ, նրանք կարող են վերացնել այդ պատճառների նկատմամբ հասարակական արձագանքը: Հայտնվեց Ծառուկյանն իր այդ հայտարարությամբ և նրանք դա արեցին, իրենց համար դա հեշտ գործ է դա: Բայց չէ՞ որ սա ախտանիշն է, խնդիրը դրանում չէ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Շնորհակալ եմ, որ գիրք նվիրելու օրվա հետ կապված խնդրանք-առաջարկս ընդունվեց: Առավոտյան արդեն ստացել եմ ձեզանից բազմաթիվ նոր գրքեր:
Ֆիլմի ստեղծողները փորձել են գտնել այն հարցի պատասխանը, որը հետաքրքրում է շատերին. իրականում ո՞վ է այդ մարդը:
«Ես հիասթափված չեմ: Մեր ժողովուրդը թող չհիասթափվի այսպիսի բաներից, նախ չպետք է ոգևորվի ի սկզբանե, որ հետո էլ հիասթափվի, այդ էր պակաս, այսպիսի բաներից հիասթափվի մեր ժողովուրդը»:
«հայ-ռուսական միջպետական համաձայնագրով գազի գինը երկարաժամկետ տեսանկյունից կանխատեսելի է մեր շուկայի համար, ինչը ոչ միայն կարող է խթան հանդիսանալ էներգատար արտադրությունների համար, այլ նաև մրցակցային առավելություններ ընձեռել արտադրողներին»:
Այս մասին այսօր հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, ծովակալ Ջոն Կիրբին:
«Բոլոր համանման ելևէջները, որոնք ի վիճակի են մեծ զանգվածներ ներառել և հասարակության մեջ առաջացնել ճաքեր, կրում են քաղաքական բնույթ: Այդ տեսակետից կարելի է ասել՝ ալիք եղավ հասարակության մեջ, որը ցույց տվեց, որ մեր ներքին քաղաքական կյանքում ամեն ինչ այնքան էլ կարգին չէ, և պայթյունավտանգ վիճակը ոչ միայն արտաքինից է մեր երկրին շրջափակել, այլև ներսում գոյություն ունի՝ զգալի մասով արտաքինի ճնշման արդյունքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը:
Արտրոզն ամենատարածված հիվանդություններից մեկն է: Արտրոզ ասելով հասկանում ենք ներհոդային կրճիկի մաշում, ինչը հանգեցնում է ողջ հոդային շրջանի փոփոխությունների և դիստրոֆիկացիայի:
Նա ընդգծել է, որ Հունգարիայի կառավարությունը խոստացել է ռուսական գազը չվերավաճառել Ուկրաինային:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀԿ ԳՄ և խորհրդի անդամ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են իր հանդեպ հնչած սպառնալիքների ու առևանգման փորձի մասին լուրերը:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 4 հոգու:
«…Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը…»:
Այդ պաշտոնում նրա աշխատանքը վճարելու է ԱՄԷ-ն:
Հայաստանում կստեղծվի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ: Այս հարցն այսօր քննարկվեց ու հաստատվեց կառավարության նիստում: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը զեկուցեց, որ նախագծի շուրջ իրականացվել են հանրային քննարկումներ: Ըստ նրա՝ վերջին տասնամյակում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է ՀՀ կառավարության գերակայություններից մեկը, իսկ հիմնախնդրի լուծման համար կարևորագույն երաշխիքը հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգի ներդրումն է:
Ամեն մի պատահականություն, արդեն մեկ շաբաթ է անհիմն ու լկտի վիրավորական քար է շպրտում դեպի ինձ, դրանք բոլորն էլ առհամարված են իմ կողմից, ես ուժեղ մարդ եմ և թույլերին առհամարած ունեմ և դա է պատճառը, որ դրանց չեմ պատասխանում: Բայց քանի, որ այդ ամենի մասին իր խոսքն է ասել Առաքելը (Շմայսը) չեմ կարող չպատասխանել, քանի որ նա ինձ համար կռված տղերքի դաշտում պատահական մարդ չի և թեկուզ ընկեր՝ ի տարբերություն շատերի, իր խոսքի մեջ զուսպ է արտահայտվել:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 19-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված միջնորդության շուրջ լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ մեկնաբանությունների առիթով տեղեկացնում ենք, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2015թ. տարածել է սպառիչ հաղորդագրություն:
Նահանգապետների մասին հրամանագիրը հրապարակվել է Պաշտոնաթերթում:
Այսօր՝ փետրվարի 19-ը, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է և Հայաստանում նշվում է գիրք նվիրելու օրը:
Այս մասին երեկ երեկոյան Պրիշտինայում հայտարարել է ԵՄ-ի՝ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը:
Ապրիլի 24-26-ը մասնակցելու ենք Թբիլիսիիում կայանալիք մի փառատոնի։ Ես ինքս չեմ հասկանում, թե ինչպես կարելի էր նման օր ընտրել փառատոնի համար, որն իրականում այնպես են կազմակերպել, որ մերժելը շատ դժվար է։
«Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ արժե ծառայության վճարը: