Բաժիններ՝

Հունգարիան ՌԴ-ի հետ գազային պայմանագրի շնորհիվ տնտեսել է 3 միլիարդ դոլար. Օրբան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունգարիան Ռուսաստանի հետ ձեռք բերված գազային պայմանավորվածությունների շնորհիվ տնտեսել է 3 միլիարդ եվրո: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Նա ընդգծել է, որ Հունգարիայի կառավարությունը խոստացել է ռուսական գազը չվերավաճառել Ուկրաինային: Բացի այդ, Բուդապեշտը մտադիր չէ աջակցել էներգոմիություն ստեղծելու ԵՄ-ի նախաձեռնությանը, որը պահանջում են ԵՄ-ի գազային պայմանագրերը:

Օրբանի խոսքերով՝ Հունգարիան Ռուսաստանից գազը գնում է 1000 խորանարդ մետրը 260 դոլարով, և որ այդ գինն ընդունելի է երկրի համար: Սրանից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Գազպրոմը» համաձայնվել է Բուդապեշտին ազատել «վերցրու կամ վճարիր» (take or pay) պայմանից:

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան շահագրգռված է ռուսական գազի տարանցմամբ առանց նաև «Հարավային հոսքի»: Նա հավելել է, որ կառավարությունը շարունակելու է ուղիներ փնտրել փոխգործակցության համար՝ անկախ «Հարավային հոսքի» փոխարինողից: Պուտինի ու Օրբանի բանակցությունները Բուդապեշտում անցկացվել են փետրվարի 17-ին:

Հիշեցնենք, որ take-or-pay սկզբունքով ենթադրվում է, որ գազամատակարարը պարտավոր է ապահովել պայմանագրում նշված գազի մատակարարարման առավելագույն ծավալը, իսկ գնորդը պարտավոր է վճարել այդ մատակարարումների դիմաց՝ անկախ նրանից, թե հաշվետու ժամանակահատվածում իրականում որքան գազ է ստացել նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս