Ծաղիկ Ռուբոն՝ Շմայսին. «Լսի՛, Առաքե՛լ, ես քեզ աչոտ տալու բան չունեմ»
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» ղեկավար Ռուբեն Գևորգյանը պատասխանել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս):
«Ամեն մի պատահականություն, արդեն մեկ շաբաթ է անհիմն ու լկտի վիրավորական քար է շպրտում դեպի ինձ, դրանք բոլորն էլ առհամարված են իմ կողմից, ես ուժեղ մարդ եմ և թույլերին առհամարած ունեմ և դա է պատճառը, որ դրանց չեմ պատասխանում: Բայց քանի, որ այդ ամենի մասին իր խոսքն է ասել Առաքելը (Շմայսը) չեմ կարող չպատասխանել, քանի որ նա ինձ համար կռված տղերքի դաշտում պատահական մարդ չի և թեկուզ ընկեր՝ ի տարբերություն շատերի, իր խոսքի մեջ զուսպ է արտահայտվել:
Լսի՛, Առաքե՛լ, ես քեզ աչոտ տալու բան չունեմ, պարզապես հարգելով քեզ, տեղիք չտալով հոդվածիդ մեջ արտահայտած թեթև պոռթկումներիդ՝ այսքան լռելուց հետո այս պատասխանիս մեջ թող շատերը իմանան մարդու արժանապատվությանն ու թասիբին անհիմն կպնելու չափի ճիշտ լինելու ու սխալի մասին: Ինչ վերաբերվում է քո և Մանվելի միասին լինելուն պատերազմի ժամանակ՝ ես դա գիտեմ, իսկ թվականների շեղումը կապ չունի պատերազմում Մանվելի կռվածի որակավորման հետ: Նա Արցախի հերոս է և վերջ, բայց նրան ոչ ոք իրավունք չի տվել անտեղի կպնել պատերազմում իր կռիվը տված երկրապահի հիմնադիրներից մեկը հանդիսացող մարդու նամուսին ու թասիբին: Ի վերջո ինքն է սխալը թույլ տվել, և նա այո, մեր նեղ ախպերների շրջանակում իր մեջ պիտի գտնի ուժ իր սխալը զգալու: Մենք ոչ ոքս միմյանց թշնամի չենք համարում, մեր թշնամին մեկն է, բացառված չի, որ մենք հին ախպերներով նորից նույն կամ տարբեր սարերում դուրս գանք ընդդեմ թշնամու:
Շմա՛յս, խոսքդ լռությանս խախտելու պատճառ դարձավ, որի պարագայում կասեի, որ երբեք ոչ մի լնգուլավազ թող չհամարձակվեն քթները մցնել մեծ մարդկանց խոսակցության մեջ: Դա մեր մակարդակի կռված ախպերների խոսակցություն է, անկախ ներկայիս քաղաքական իրավիճակից:
Ի դեպ խոսքս վերաբերվում է նաև, տարբեր թեմաների շուրջ՝ համացանցում վայրահաչող լնգուլավազներին: Աշխատեք սրան, նրան հաճոյանալու համար, այնպիսի սխալներ թույլ չտաք, որոնց համար կարող եք թանգ վճարել:
ԵԱՄ հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյան»: