Բաժիններ՝

ԵՄ-ը մտադիր է մոտ ժամանակներս Ասոցացման համաձայնագիր ստորագրել Կոսովոյի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտադիր է մինչև ընթացիկ տարվա մայիս ասոցացման ու կայունացման մասին համաձայնագիր ստորագրել Կոսովոյի հետ: Այս մասին երեկ երեկոյան Պրիշտինայում հայտարարել է ԵՄ-ի՝ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ը նաև շարունակելու է աջակցել Կոսովոյում բարեփոխումների իրագործմանը և այդ նպատակով IPA-ի հիմնադրամներից 2014-2020 թվականներին հատկացնելու է 600 միլիոն եվրո:

Ընդգծվում է, որ ասոցացման ու կայունացման մասին համաձայնագիրը հանդիսանում է կարևոր փուլ՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ ստանալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս