: Վարչապետի դիտարկմամբ, այս խնդիրը բազմիցս քննարկվել է, և ընդունված որոշումը լուրջ քայլ է:
Անկախ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից, մենք կողմ կլինեինք երկրի Նախագահի այն տեսակետին, որ անհրաժեշտ է մաքրել քաղաքական դաշտը ոչ քաղաքական գերաճուկներից՝ վերացնելով նաև օլիգարխական համակարգը, ինչին կնպաստեին սահմանադրական բարեփոխումները, եթե այդ պահանջը վերաբերվեր բոլոր կողմերին և հատկապես` իշխող թիմին:
«Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու ցանկություն ունի, մի ճանապարհ ունի, որը նա ինձնից լավ գիտի` Սերժ Սարգսյանն է, ում հետ շփումների մեջ է, կարող է գնալ, նստել և քննարկել նրա հետ իր տեղն ու դերն այսօրվա իշխանությունում և քաղաքական դաշտում»,- ասում է Հովհաննես Իգիթյանը:
«Ուսումնասիրել եմ նաև դեպի Բայանդուր գյուղ տանող երթուղիները, եղել այդ գյուղում, ուսումնասիրել սահմանին հարակից տարածքը, որտեղ հայտնաբերվել էր Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը: Այդ բոլոր գործողությունների արդյունքում նոր մտքեր և վարկածներ, նախկինում առաջ քաշված վարկածները հերքող կամ հաստատող դատողություններ և ենթադրություններ են առաջացել»,- ասում է Երեմ Սարգսյանը:
«Տեր-Պետրոսյանի դիմումը Սերժ Սարգսյանի ձեռքերն այս ճնշումով կապելու միջոց էր, որ նա չկարողանա հարվածի ԲՀԿ-ին, չկարողանա այն տեռորը որ կիրառում է ԲՀԿ-ի նկատմամբ, ծավալել»։
2015թ. փետրվարի 19-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ՀՀ դրամով արտահայտված 3-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ Արմենիայում` ընգրկելով հիմնական Abond ցուցակում:
Եվ եթե շահագիրգիռ բոլոր երկրները համաձայնություն տան, ապա Ռուսաստանը կմասնակցի դրան:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Հրայր Ա.-ին` իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով:
Նրա խոսքերով՝ Ուկրաինան չի համաձայնվի դրան, քանի որ Ռուսաստանն ագրեսոր երկիր է:
Այս մասին հայտարարել է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության ղեկավար Գուրամ Ջալագոնիան:
ՌԴ քաղաքացի, ազգությամբ արաբ Մահեր Մ.-ն ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որպես վկա հարցաքննվելիս հաղորդում է տվել այն մասին, որ 2011 թ. ոստիկանության աշխատակցին է տվել 2500 ԱՄՆ դոլար` իր կնոջ համար ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու նպատակով, սակայն հետագայում, հասկանալով, որ չի կարող անձնագիր ձեռք բերել, հետ է պահանջել իր գումարը:
UWC Դիլիջան քոլեջը մարտի 18-ին հյուրընկալեց հայտնի պատմաբան, ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնին (Yair Auron): Քոլեջի ուսանողների եւ դասախոսական կազմի առջեւ նա հանդես եկավ Հայոց ցեղասպանությանը եւ Հոլոքոստին նվիրված դասախոսությամբ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալի ավելացում:
Լուկաշենկոն այս մասին հայտարարել է երկրի զինված ուժերի հրամկազմի առջև ունեցած ելույթում:
Օդի ջերմաստիճանը 20-21-ին էապես չի փոխվի, 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ի գիշերը նույնքան կնվազի:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ձեռնարկած գործողությունները հղի են եվրոանվտանգության համար բացասական հետևանքներով:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հանդես են գալիս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Նա ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից խնդրի ռազմական լուծման փորձերը:
«ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է օգտագործվել Վրաստանի դեմ, սակայն միայն՝ ՀՀ իշխանությունների թույլտվության դեպքում: Մինչ այսօր և հատկապես 2008թ. ՀՀ իշխանություններն իրենց իմաստուն են դրսևորել և թույլ չեն տվել նման բան: Հույս ունեմ, որ նման բան ապագայում ևս տեղի չի ունենա»,- ասաց Վասաձեն:
Նա ընդգծել է, որ կանոնավորապես անցկացվող այդ շփումներն ունեն բավական լայն օրակարգ և որ դրանցում քննարկվում են այժմեական բոլոր հարցերն ու երկկողմ օրրակարգի թեմաները:
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 46 շենքի 13-րդ բնակարանի բնակչուհի, 2001 թ. ծնված Քրիստինա Գարիկի Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
«Գործողությունները պետք է լինեն մարդկայինի, բարոյականի սահմաններում։ Մի անցեք սահմանը։ Էքուց ինքը չի լինելու (նկատի ունի Սերժ Սարգսյանին ֊ խմբ․), դու մնալու ես էս երկրում։ Ի՞նչ ես ասելու էդ օրվա ձեր արածի համար․․․ Վաղը էդ կադրերով ձեզ դատելու են»:
Հրապարակախոս Սարգիս Հացպանյանն այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտությանը, հիշեցրեց նախկինում հնչեցրած իր այն հայտարարությունը, որ՝ «եթե Գագիկ Ծառուկյանը իր կյանքի մի րոպեն ընդդիմադիր դառնա, այդ րոպեին հաջորդող առաջին ժամում ինքը բոմժ կդառնա»:
Նախարարները նախ հանդիպել են «տետ-ա-տետ» ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով:
Վստահ եմ, որ տիկին Սվազլյան էլ, որպես ոլորտի լավագույն մասնագետ, շատ լավ հասկանում է, թե որքան դժվարությամբ են արվում նման կարգի ուսումնասիրությունները, ինչը, բնականաբար, դյուրին չի եղել նաև իմ համար. այցելել Տեր-Զոր, զրուցել այդ մարդկանց հետ, իսկ հետո, մամուլում և կայքերում գտնել քո նյութը բառացի՝ առանց հղման:
«Ինչ է, Հայաստանի Հանրապետությունում արտագաղթի ճգնաժամային տեմպերը դադարե՞լ են, Հայաստանում այլևս աղքատություն չկա՞, Հայաստանում այլևս տնտեսական աճի տեմպե՞ր են գրանցվում, գործազրկությունը վերացա՞վ: Ո՛չ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետզրույցում ասել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում փետրվարի 20-ին` ժամը 11:00-ին, քննարկվելու է «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող է լինելու նախագծի հեղինակ Նիկոլ Փաշինյանը:
Ո՞ր դեպքում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը մերժվում:
Ընտանիքի անդամները հայտնում են, որ երեխան կապ է ունեցել էմոյական խմբավորումների հետ:
Դրանք կարող են գործել որպես ծովային «Երկաթե գմբեթ» (իսրայելական ամենահայտնի ՀՀՊ համալիրը):
Քիչ առաջ տեղեկացանք, որ հանկարծամահ է եղել (սրտամկանի ինֆարկտ) Տեր Հուսիկ քահանա Լազարյանը: Նա 1990-ականներին ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից էր: Տեր Հուսիկ քահանա Լազարյանը (Գարուշ Լազարյան) 1992-ից ղեկավարել է ՀՀՇ վարչությունը. 1990-99թթ. եղել է ԳԽ և ԱԺ պատգամավոր: Երկար տարիներ նա դադարեցրել էր իր հրապարակային գործունեությունը: