Բաժիններ՝

Ողբերգական վրաերթ՝ Նորք Մարաշում. երեխաներից մեկը մահացել է, 3 վիրավորներն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 4 հոգու:

Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը մեծահասակ են, իսկ 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին օգնել են քաղաքացիներն ու Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Նորք Մարաշ վարչական շրջանի աշխատակիցների հետ:

Քիչ առաջ շհիվանդանոցից տեղեկացրին, որ երեխաներից մեկը մահացել է, մնացած 3 վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ դեպքի վայրում ամբողջովին կոտրված է մանկական սայլակը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս