Բաժիններ՝

Թոնի Բլերը կդառնա Սերբիայի վարչապետի խորհրդական

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը դառնալու է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի խորհրդական: Այդ պաշտոնում նրա աշխատանքը վճարելու է ԱՄԷ-ն:

Բլերի նշանակումն արդեն իսկ վրդովմունք է առաջացրել Սերբիայում. նա 1999 թվականին մեծապես կողմ է արտահայտվել Հարավսլավիայի ռմբակոծություններին ու ամեն ինչում աջակցել է ԱՄՆ-ին: Շատերին զարմացրել է նաև Ալեքսանդր Վուչիչի դիրքորոշման փոփոխումը:

Ժամանակին նա հայտնի է եղել որպես Բլերի քաղաքականության կատաղի քննադատ և անգամ Սերբական արմատական քաղաքականության առաջնորդ Վոիսիլավ Շեշելի հետ համատեղ գիրք է թողարկել, որում թվարկվում են ռազմական հանցանքները, որոնց մասնակից է եղել Բլերը:

Այն բանից հետո, ինչ Թոնի Բլերը հրաժարական տվեց 2007 թվականին, նա քանիցս աշխարհի երկրների առաջնորդներին մատուցել է խորհրդատվական ծառայություններ: Մասնավորապես, նա խորհրդական է աշխատել Ռուանդայի, Ալբանիայի, Մոնղոլիայի ու Քուվեյթի առաջնորդների մոտ, նրա ծառայություններից օգտվել են նաև Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆին ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Այդ գործունեությունը Բլերին բերում է ոչ փոքր եկամուտ. The Financial Times-ի տվյալներով՝ նա 2011 թվականին վաստակել է 20 միլիոն ֆունտ սթեռլինգ (գրեթե 31 միլիոն դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս