Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Քիչ առաջ կայացել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: 168.am-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հեռանալու մասին դիմում է գրել ևս երկու պատգամավոր: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանից և Գրիգոր Մարգարյանից գրություններ է ստացել, որտեղ վերջիններս հայտնել են, որ հրաժարվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից: Հարություն Ղարագյոզյանը իր դիմումը հիմնավորել է՝ նշեով. «… քանի որ «կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը»:
Օտորբաևը հավելել է, որ երկրի իշխանություններն այդ քայլին գնալուց առաջ երեք տարի խորը հետազոտություն են անցկացրել ռիսկերի հաշվարկման մասին, որոնք հնարավոր են ԵՏՄ-ին անդամակցելիս:
168.am-ը ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին էր դիմել ճշտելու՝ արդյոք Սերժ Սարգսյանը ընդունելո՞ւ է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից քիչ առաջ բաց նամակով արված՝ դեմ առ դեմ հանդիպելու և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ հարցեր քննարկելու առաջարկը:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը.
Քիչ առաջ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Ըստ կայքի տեղեկությունների՝ զույգն առանձնազրույցի արդյունքում եկել է ընդհանուր հայտարարի: Սարգսյան-Ծառուկյան հաշտեցման քաղաքական միջնորդի դերը ստանձնել է Հայ հեղափոխական դաշնակցությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Ստեփանավանում և Տաշիրում տեղում է ձյուն:
Սույն թվականի փետրվարի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստում հանդես է եկել ելույթով` քննադատելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ չճշտված լուրեր են տարածված, թե Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ խուսափել է հարկեր մուծելուց, քողարկել է բազմաթիվ քրեական հանցագործություններ՝ հանձնարարելով համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել ստուգելու այդ տեղեկությունները` ավելացնելով, որ նա հրավիրելու է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ իրավապահների հետ քննարկելու է, թե ինչպես վարվել նման լուրերի հետ:
Դա շատ կարևոր գործոն կհանդիսանա ԶՀՀ-ների հարցում վերջնական որոշում ընդունելիս:
Փետրվարի 18-21-ին շրջանների մեծ մասում, 22-ի գիշերը Սյունիքում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 22-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 17-ին, ժամը 00.19-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Մուրացան մանկական հիվանդանոց է հոսպիտալացվել Սեբաստիա փողոցի տներից մեկի բնակիչ` 2011 թ. ծնված Վ. Ա.-ը:
Այդ գումարները կուղղվեն Պաշտպանական արդյունաբերության հիմնադրամ:
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորների համար նախատեսված սենյակում «Արթիկ» ՔԿՀ կալանավոր Աղասի Բարցիցն ինքնավնասման է դիմել՝ գազայրիչի մետաղական մասով վնասելով 2 ձեռքերի նախաբազուկները:
«Ինվազիվ կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով։ Մասնավորապես տեղադրված է գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆ, որի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել մարդու ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում, ինչպես սրտի անոթների, այնպես էլ՝ այլ օրգանների»:
Մաքքեյնի դիմումը հրապարակել է Սաակաշվիլու փաստաբան Օտար Կախիձեն:
«Իմաստ չունի հանրահավաք կազմակերպել հենց փետրվարի 20-ին»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը` անդրադառնալով երեկվա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: Նա նշեց, որ մեկնաբանելու ոչինչ չկա հարցազրույցում: Արմեն Բադալյանը չի կարծում նաև, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է արբիտրի դերակատարություն ստանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև:
Փաստաթղթեր ներկայացրել են նաև Արտյոմ Գեղամյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:
Հանրապետության Նախագահը և Շվեդիայի դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը, ինչպես նաև վերջին շրջանում կայացած բարձրաստիճան փոխայցերը նոր որակ են հաղորդում Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության օրակարգին:
Փետրվարի 13-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի նախագահի պաշտոնում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց «ֆինանսական բուրգի» գործով դատաքննությունը: Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին. մարտի 12-ին կայանալիք դատական իստի ընթացքում ճառով հանդես կգա գործով մեղադրողը:
Պետությունների տնտեսական սերտ համագործակցությունը գլոբալ անվտանգության ապահովման ամենաարդյունավետ ուղին է:
Այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի անգործության:
«Քիչ առաջ տեղեկացա, որ ընդամենը մի քանի ժամով Երեւանից իմ բացակայությունը լուրջ աժիոտաժ է առաջացրել լրատվական, քաղաքական դաշտում: Անչափ շնորհակալ եմ իմ անձի եւ տեղաշարժի հանդեպ համակ ուշադրության եւ հոգատարության համար»:
«Ռոբերտ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ տարբեր վերլուծություններով երկրում ստեղծված իրավիճակների շուրջ իր կարծիքն է հայտնում՝ որպես ՀՀ երկրորդ նախագահ, որպես ՀՀ քաղաքացի, նա իրավունք ունի իր տեսակետը, իր մտահոգությունները ներկայացնել, որը և տեղի ունեցավ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ներկա ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հարցազրույցին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀԿ ատենակալ Լյուդմիլա Սարգսյանը:
Հարավային Օսիայի հետ պետական սահմանի մասին պայմանագիրը պետք է ցրի Վրաստանում պատրաստվող «բռնակցման» ու «միացման» մասին զրպարտությունները:
Մենք մեր ժողովրդին կոչ ենք անում նման պայթյունավտանգ իրավիճակը քաոսի վերաճելու վտանգը կանխելու համար ցուցաբերել իրեն բնորոշ խոհեմություն ու զսպվածություն:
2015թ. հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որոնք կարևորվում են նաև Թուրքիայում նոր սահմանադրություն ընդունելու առումով:
«Չեմ բացառում, որ Դաշնակցությունը նորից կոալիցիա կազմի, որովհետև Դաշնակցության քայլերն արդեն 5 ամիս գնում են դեպի կոալիցիա»,- այսօրվա ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀԿ ատենակալ Լյուդմիլա Սարգսյանը խոսելով՝ երեկ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքականան անրձանագրությունները հետ կանչելու և դրանից հետո ՀՅԴ-ի նորից կոլաիցիա կազմելու հնարավորության մասին:
Փետրվարի 17-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: