
Արմեն Ռուստամյան. «Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը իսկապես կայացել է, սառույցը հալվում է»

Քիչ առաջ կայացել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: 168.am-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Իսկապես հանդիպումը տեղի է ունեցել: Մենք մշտապես ասել ենք, որ պետք է հարթվեն սուր անկյունները, կողմնակից ենք հարաբերությունների բարելավմանը և մեր համեստ ջանքերն ենք գործադրել այդ հաշտեցման ուղղությամբ: Շատ ուրախ ենք, որ հանդիպումը վերջապես կայացել է, կոնտակտը առաջացել է և սառույցը հալվում է»,-ասաց Ա. Ռուստամյանը: