Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը կայացավ. armlur.am
Armlur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Ըստ կայքի տեղեկությունների՝ զույգն առանձնազրույցի արդյունքում եկել է ընդհանուր հայտարարի: Սարգսյան-Ծառուկյան հաշտեցման քաղաքական միջնորդի դերը ստանձնել է Հայ հեղափոխական դաշնակցությունը: Որպեսզի և՛ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն իրենց թիմերով նահանջի ճանապարհին խայտառակ չլինեն, ՀՅԴ-ն որոշել է բարձրացնել է խաղաղության դրոշը: «Այդ մարդիկ պետք է հաշտվեն, չհաշտվելը նշանակում է պատերազմ: Երկու մարդու հետևում կանգնած ուժերն իրար ինչ ասես ասեցին` էլ գող փիսո, էլ քաչալ շուն: Այսօր արդեն Դաշնակցությունն աշխատում է հաշտեցնել երկուսին. «Մենք մեր կոնտակտներն օգտագործում ենք, հիմա ես չեմ ուզում շատ բաներ հրապարակել, որովհետև, Աստված տա, հաջողվի»,-A1plus.am-ի հետ զրույցում ասել է Արմեն Ռուստամյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: