Պուտինը հուսով է, թե Ուկրաինան ավելի շուտ կկանգնի կրախի առջև, քան՝ Ռուսաստանը. Սաակաշվիլի

Московский комсомолец‎ թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, թե Ուկրաինան ավելի շուտ կկանգնի կրախի առջև, քան՝ Ռուսաստանը.

«Նա հասկանում է, որ Ռուսաստանը գնում է դեպի կործանում, որ դա ճշմարտություն է, որ տնտեսությունը փլուզվում է: Սակայն նրա հաշվարկն այն է, որ Ուկրաինան կփլուզվի ավելի արագ, քան՝ Ռուսաստանը, և նա այդ մանևրի շնորհիվ կստանա հավելյալ 2-3 տարի: Իսկ հետո, Աստծու կամքով կսկսի աճել նավթի գինը, և նրա կյանքը կդասավորվի. ռուսաստանցիները վերստին կսկսեն տանել հետագա 20 տարիները»:

Սաակաշվիլին ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի նպատակը դեպի Մերձդնեստր ցամաքային միջանցք բացելն է. «Պուտինն ունի հստակ պլան՝ պատնեշել այդ տարածքը, դրա համար ստանալ կարգավիճակ, ինչպես որ նա ցանկացել է Մերձդնեստրում, Աբխազիայում և այլն, հետո ամրապնդվել այնտեղ և որոշ ժամանակ անց ճանաչել ու բռնակցել:

Նա որևէ բանի չի համաձայնվի՝ բացառությամբ այս վերջնական լուծումից: Նա կարող է ստորագրել խաղաղության պլան ու զավթել նոր տարածք, վերստին ստորագրել ու վերստին զավթել և այնտեղ ուղարկել այսպես կոչված խաղաղապահներին:

Ներկայումս նրա պլանը Դոնբասում նոր հենակետեր զավթելն է, ինչից հետո Վոլնովախայի միջոցով միջանցք կբացվի դեպի Ղրիմ, իսկ հետո, եթե ստացվի, պետք է գնալ մինչև Օդեսա ու դուրս գալ Բեսարաբիա, դուրս գալ դեպի Մոլդովա և Մերձդնեստրի հետ միավորել այդ միջանցքը»:

Տեսանյութեր

Լրահոս