
Ադրբեջանը բարձրացնում է Վրաստան մատակարարվող գազի գինը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, որ կառավարությունը պետք է գազի գնի թանկացումից խուսափի առնվազն ներկա փուլում:
Նա ընդգծել է, որ տնտեսական խորհրդին արդեն իսկ հանձնարարել է վերլուծել և մանրակրկիտ հետազոտել տվյալ հարցը, ինչից հետո կառավարությունը կփորձի գտնել գազի թանկացումից խուսափելու ուղին:
Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի խոսքերով՝ գազի թանկացումը մարտի 1-ից առնչվելու է միայն իրավաբանական անձանց, և իրենք ժամանակ ունեն մինչ այդ խնդիրը կարգավորելու համար:
Վրաստանի վարչապետը կառավարության անդամներին հանձնարարել է բանակցություններ սկսել ադրբեջանական կողմի հետ՝ գազի գնի թանկացումը հետաձգելու նպատակով. «Կարծում եմ, որ կան գազի գնի թանկացումից խուսափելու մի շարք ուղիներ»: