
Ֆրանսիայի համար անցանկալի է, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Օլանդ

Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի համար անցանկալի է, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Այս մասին այսօր Կիև ժամանելուց առաջ Փարիզում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նա մանրամասնել է, որ կցանկանար իր այդ հայտարարությունը հասցեագրել նաև ռուսական կողմին, ով ցայժմ մտահոգված է այդ կապակցությամբ: Օլանդը հայտարարել է, որ որևէ մեկը շահագրգռված չէ Ուկրաինայի պատերազմով՝ ընդգծելով, որ Դոնբասի հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտության ու քաղաքականության օգնությամբ:
Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր կժամանեն Կիև՝ քննարկելու համար Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր որոշումները, որոնք հենված կլինեն երկրի տարածքային ամբողջականության պահպանման վրա: Օլանդն ու Մերկելը Կիևից կմեկնեն Մոսկվա: