Կառավարությունը հաստատել է  փոխադրման համար արգելված և սահմանափակման ենթակա ապրանքների ցանկերը

ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակման ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման արտոնագրի և հայտի ձևերը, սահմանել որոշ ապրանքների արտահանման և ներմուծման արտոնագրերի տրամադրման առանձնահատկությունները, ինչպես նաև փոփոխություն կատարել կառավարության մի շարք որոշումներում: Իրավական ակտի ընդունմամբ կապահովվի ՀՀ գործող օրենսդրության համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ հաստատված՝ երրորդ երկրների հետ առևտրում ԵՏՄ անդամ երկրների կողմից կիրառվող արգելքի ու սահմանափակման ենթակա ապրանքների միասնական ցանկի և այդ ցանկում ընդգրկված ապրանքների ԵՏՄ մաքսային տարածքից արտահանման և մաքսային տարածք ներմուծման արտոնագրման ընթացակարգերին: Որոշումը կապահովի ԵՏՄ-ի շրջանակում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարումը:

Կառավարությունը հաստատել է առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950թ. նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից ՀՀ տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման կարգը:

Տեսանյութեր

Լրահոս