
ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ռուսաստանը զորքերը դուրս կբերի Ուկրաինայի արևելքից. Ջոն Քերի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր ժամանել է Կիև: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ հայտարարության շրջանակներում նա հայտարարել է, որ անհրաժեշտ է Դոնբասի հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարահով:
Քերին ընդգծել է, որ Պորոշենկոյի հետ բանակցություննրում ամնակարևոր հարցը դարձել է Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի անդադար ագրեսիան. «Մենք հակամարտություն չենք փնտրում Ռուսաստանում, և որևէ մեկը չի անում դա. ո՛չ նախագահ Պորոշենկոն, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ը:
Մենք մեծապես հուսով ենք, որ Ռուսաստանը կփոխի իր կուրսը, որպեսզի իրավիճակը լուծվի դիվանագիտական ճանապարհով: Դա այն է, ինչը մենք ցանկանում ենք: Մեր ընտրությունը հարցի դիվանագիտական ու խաղաղ կարգավորումն է: Ռուսաստանը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, որպեսզի ձեռք բերվի Դոնբասի հակամարտության քաղաքական կարգավորումը»:
Քերին ընդգծել է, որ ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ռուսաստանն իր զորքերը դուրս կբերի Ուկրաինայի արևելքից ու կազատի բոլոր պատանդներին: Հիշեցնենք, որ այսօր Կիև են ժամանելու նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որոնք վաղը կմեկնեն Մոսկվա: Քերին սակայն չի մեկնի Մոսկվա: