Ինչու են ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող զինծառայողի և գնդապետ հոր ազգանունները տարբեր

Ինչպես տեղեկացրել ենք, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդներից մեկը՝ Գնել Թևոսյանը, նույն ինստիտուտի գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին է (լուսանկարներ): 

168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ Գնել Թևոսյանը Զարմիկ Մարկոսյանի որդին է:

Մեր հացրին, թե ինչո՞ւ են նրանց ազգանունները տարբեր, նա պատասխանեց, որ՝ չգիտի:

Նշենք, որ Հայկազ Արկադիի Բարսեղյանին սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 համածառայակցի։ Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար:

Տեսանյութեր

Լրահոս