Սնունդը թարմ պահելու միջոցներ

Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հաճախ իմ այցելուներին կամ ծանոթներիս ասում եմ՝ «Ձեր ստամոքսը աղբաման չէ»: Եթե սնունդը փչացել է, ավելի լավ է թափել այն, ոչ թե ափսոսել ու հին սնունդը կուլ տալ, հետո էլ՝ թունավորմամբ ընկնել հիվանդանոց կամ լավագույն դեպքում մեկ տառապալի օր անցկացնել զուգարանում: Այս խնդիրը ծագում է հիմնականում տոն օրերից հետո, մանավանդ՝ մեր հայկական լի ու բոլ ամանորյա սեղաններից հետո: Վատ հոտը, փոխված գույնը, կտրտված տեսքը արդեն պահանջում են, որ այդ սնունդը նետեք աղբամանը»:

Ամենաառաջին քայլը, ըստ դիետոլոգի՝ սկսվում է մթերքը գնելիս: Սնունդը գնելիս ուշադիր նայեք գնապիտակի վրա նշված ամսաթվին և աշխատեք գնել այնպիսիք, որոնք նախորդ օրվա արտադրության են կամ գոնե սպառվելու ժամկետին շատ մոտ չեն:

Որքա՞ն պահել

Պաստերիզացված կաթը կարելի է պահել սառնարանում՝ 2-3 օր

Ձուն՝ 3-5 շաբաթ:

Մշակված մսամթերքը՝ երշիկը, կտրտելուց հետո՝ 2-4 օր, եթե կտրած չէ վրայի կաշին հանած չէ՝ 15-25 օր՝ կախված տեսակից:

Թռչնամիսն ու աղացած միսը կարելի է պահել 12 ժամ, եթե ավել է մնալու, ավելի ճիշտ կլինի այն դնել սառցախցիկը:

Ձկնեղենը կարելի է պահել 1-2 օր:
Կարագը՝ 2-3 շաբաթ:
Մարգարինը՝ 4-6 ամիս:

Բանջարեղենի և մրգի գործը հեշտ է, կարելի է որոշել՝ առաջնորդվելով դրանց տեսքով:

elakԻհարկե, ավելորդ է ասելը, որ ամեն ինչ պետք է կա՛մ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորած լինի, կա՛մ ինչ-որ տարրայի մեջ: Հիշեցնենք, որ եփած, ջերմային մշակում անցած մթերքները առանձին պետք է դնել ջերմային մշակում չանցած մթերքներից: Օրինակ՝ երշիկն ու պանիրը նույն ամանի մեջ մի դրեք:
Սառնարանի միջոցով կարելի է երկարեցնել նաև ձիթապտղի կամ կտավատի բուսայուղերի, լավաշի կամ հացի թարմությունը

Մթերքի պահպանման ժամկետները երկարեցնելու ամենալավ տարբերակը դրանք մինչև հնանալը սառցախցիկում պահելն է: Իհարկե, այս տարբերակը ընդունելի է ոչ բոլոր մթերքների համար: Օրինակ, ձուն ոչ մի կերպ չի տեղավորվում այս դրույթի մեջ: Հիշեք, որ հին մթերքը սառցախցիկ դնելով այն չեք վերականգնի ու թարմացնի, այն արդեն վնասակար է և ոչ պիտանի:

Տեսանյութեր

Լրահոս