Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը Տ. Սարգսյանի հրաժարականի գործում. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. Հետաքրքիր զուգադիպությամբ նախօրերն հրաժարական է տվել նաև Ղրղզստանի վարչապետ Ալմազբեկ Ատամբաևը, իսկ մարտի 19– ին հրաժարական է տվել Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմատովը։ Նշենք, որ Ղագախստանը Ռուսաստանի ձևավորած Մաքսային միության անդամ է, իսկ Ղրղզստանը հայտարարել է ՄՄ-ին միանալու իր ցանկության մասին։ Վերջին շրջանում ՀՀ պաշտոնյաները, այդ թվում՝ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարում էին, որ ՀՀ-ն սրընթաց քայլերով առաջ է գնում ՄՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզով»։
Այսօր արդեն վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Եվ քաղաքական շրջանակներում այս հրաժարականները պայմանավորում են Ռուսաստանի ազդեցությամբ ու ՄՄ-ին՝ Հայաստանի անդամակցությամբ, որի նախաշեմին չի բացառվում, որ ՌԴ-ն այդ կառույցի անդամ և անդամակցելու ցանկություն հայտնած երկրներում ցանկանում է ուժային դասավորություններ իրականացնել և ավելի ամրապնդվել։
Կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։



