Վարդան Այվազյան. «Տեղեկացված չեմ և կոֆեի բաժակ նայողի տպավորություն չեմ ուզում թողնել» (տեսանյութ)

«Բնականոն ընթացք է, եթե նշանակում են՝ կա նաև հրաժարական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին:

ՀՀԿ պատգամավորը, հիշեցնելով Սահմանադրությունը և օրենքները, ավելացրեց, որ 10 օրվա ընթացքում ՀՀ  նախագահը ներկայացնելու է նոր վարչապետի թեկնածությունը, որից հետո գործող կառավարությունը 20 օրվա ընթացքում ներկայացնելու է ծրագիր, որի հավանության արժանանալու պարագայում, կառավարություը շարունակելու  է աշխատանքը. «Մինչ այդ կառավարության նախկին անդամները իրականացնում են իրենց  պարտականությունները մինչև նոր կառավարման ձևավորումը: Սա է օրենքի պահանջը»:

Հարցին, թե սպասելի՞ էր իր համար վարչապետի հրաժարականը, Վ. Այվազյանը պատասխանեց. «Ի՞նչ առումով: Կան խնդիրներ, և, համենայնդեպս, սա գործընթացներով չի պայմանավորվում, այլ ավելի շուտ՝ զուտ կուսակցական աշխատանքով: Երեկ գործադիր նիստ է եղել, ես ավելի շատ ինֆորմացված չեմ, ինձ թվում է` դուք ավելի շատ եք ինֆորմացված, պարզապես, ես տեղյակ եմ, որ տեղի է ունեցել վարչապետի հրաժարականը, նախկինում էլ է նմանատիպ խնդիր եղել: Իսկ այն,  որ կային բազմաթիվ հարցեր, նենց չէ, որ պետք է ասեմ՝ ես տեղյակ չեմ, աչքերս փակ էր: Գործընթացներ են լինում, բարձրացվում են բազմաթիվ հարցեր, համնեայնդեպս, գործադիր ժողովի ժամանակ շատ ավելի հանգամանալից պարզաբանաումներ կտրվեն:

Եթե դուք սպասում եք, որ ես առավել ինչ-որ բան ասեմ, ցավոք սրտի ես դրա վերաբերյալ կխնդրեմ ինձ հարցեր չտալ, որովհետև տեղեկացված չեմ և կոֆեի բաժակ նայողի տպավորություն չեմ ուզում թողնել»,-ասաց պատգամավորը:

Կարդացեք նաև

Սակայն լրագրողները շարունակաում էին վարչապետի հրաժարականին վերաբերվող հարցերը, որից Վ. Այվազյանը բարկացավ և նույնիսկ ուզում էր գնալ ասուլիսից:

Խոսելով երկրի ներքին տնտեսության և այն մասին, թե Կառավարության փոփոխությունը ի՞նչ անդրադարձ կունենա հասարակ քաղաքացու վրա, որը տնտեսության հիմնական բաղադրիչներից մեկն է, Վ.Այվազյանն ասաց.

«Կառավարությունը դեռ նախկին կառավարությունն է, այսպես կարելի է ասել, դեռ այնքան էլ նախկին չէ, որը հռչակել է տնտեսական քաղաքականության առաջնահերթ ոլորտների էվոլյուցիա: Հիմա, թե դա ինչքանո՞վ են կատարել, համենայնդեպս 2013 թվականի հաշվետվությունը նրանք շատ շուտով կներկայացնեն, որովհետև մինչև առաջին կիսամյակը պետք է կառավարության, պետական բյուջեի և իրականացված գործընթացների հաշվետվությունը ներկայացնեն: Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառներն այսպես թե այնպես, չեն վերանալու: Թե ինչպիսի՞ սուբյեկտիվ գործոններ կլինեն, ինչի մասին մենք խոսում ենք, դա կարող է հնարավորություններ տալ, որ մենք տնտեսության որոշակի աճեր արձանագրենք: Շատ կարևոր է այն վստահության գործոնը, որով նոր կառավարությունը կմտնի գործունեության շրջանակ, որովհետև ցակացած ծրագրի իրականացման մեջ շատ կարևոր է վստահության ռեսուրսի մեծությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930