Սահմանադրական բարեփոխումները, ամենայն հավանականությամբ, կտապալվեն. նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր համար ընդունելին կառավարման գործող համակարգն է, իսկ մյուս կուսակցությունները կարծես թե հակված չեն պաշտպանելու նախագահի կողմից նախաձեռնված սահմանադրական բարեփոխումները:
Անընդունելի է, որ նույնիսկ այս բարեփոխումներով դեռևս նախագահն է նշանակում մարզպետներին, նախագահն է նշանակում կառավարության անդամներին, (իհարկե բացառությամբ վարչապետի) և կրկին նախագահն է շարունակում նշանակել ոստիկանապետին, տարբեր կառույցների ղեկավարներին և նույնիսկ դատավորներին: Սա իշխանության մարմինների միջև հավասարակշռությունը և կայունությունը պահելու առումով կորսված հնարավորություն է:
Ժամը 21:00-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ 2108 մակնիշի 20 ՏԼ 280 համարանիշի և Opel մակնիշի 34 NT 318 համարանիշի ավտոմեքենաները:
Եթե ՀՀԿ-ական պատգամավորները մասնակցեն համաժողովին, դա կնշանակի, որ ինչ-որ առումով ընդունում են, որ վարվող տնտեսական քաղաքականությունն այնքան էլ արդունավետ չէր:
Այսպես թե այնպես, վաղը հաղորդագրություն կտարածվի և հայտնի կդառնա վարչապետի անունը: Դրանից օրեր անց կհրապարակվի խրախճանքի մասնակիցների ամբողջական ցուցակը: Ներողություն՝ կառավարության կազմը:
Մյուս «լուրը» եվրասիական միության շրջանակներում «ալթն» դրամական միավորի ստեղծումն է։ Այս մասին ես բազմիցս զգուշացրել էի։
Երգչուհի Ջուսը նոր տեսահոլովակ է թողարկել, որն արդեն տեղադրվել է YouTube-ում։ Նա տեղեկացրեց, որ երգը, որի հեղինակը հենց ինքն է, նվիրվում է իր սիրելի տղամարդուն։ Հոլովակի հերոսուհուն մարմնավորել է Թինա Քեյը։
Ով ուզում է կռիվ գնալ, այսօր էլ դեռ մեր կռիվը չի ավարտվել, թող գնա սահմանին մեր 18 տարեկան զինվորների կողքին կանգնի: Նույնիսկ Սիրիայում հայերը չեզոք պետք է լինեն: Հայերը չեն կարող կողմ դառնալ:
«Ժառանգությունը» ներկա կլինի վաղը Ծաղկաձորում կայանալիք տնտեսական համաժողովին: Ինչպես 168.am-ին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, իրենք աջակցում են ԲՀԿ-ի մշակած ծրագրին:
Ապրիլի 11-ին, Բյուզանդի 1/3 հասցեում տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության «Սայաթ-Նովա»-2 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 99 անդամներից մասնակցում էին 96-ը: Ժողովը վարում էր «Սայաթ-Նովա»-2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը, օրակարգում եղել է ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը:
Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտի խոսնակը խուսափել է կոնկրետ պատասխանել հարցին՝ արդյոք ամերիկյան կառավարությունը ճանաչո՞ւմ է այդ իրադարձություները որպես ցեղասպանություն, ասելով, թե արդեն հայտարարել է՝ որն է Միացյալ Նահանգների դիրքորոշումը:
Վանաձորում կատարված գողությունները բացահայտվեցին:
Անբարեկարգ տանիքով շենքի վերջին հարկում ապրելն իսկական պատիժ է բնակչի համար: Մանավանդ տեղումներով առատ եղանակին կյանքի բնականոն ռիթմն ասես խախտվում է:
Վաղը՝ ապրիլի 12-ին, Ծաղկաձորում կայանալու է 4 ոչ իշխանական ուժերի տնտեսական համաժողովը, որին հրավիրված են նաև իշխանական թևի ներկայացուցիչները: Ինչպես 168.am-ին հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, նախատեսվում է քառյակի կողմից սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրային մոտեցումների քննարկում…
Գյումրու ծնդատանն առաջացած խնդիրները դեռևս չեն գտնում լուծումներ:
Ավտոմեքենայից հայտնաբերվել է «Դիազեպամ»-ի 2 տուփ, որոնց մեջ առկա է եղել 39 դեղահաբ:
Չմերժելով հանդերձ աշխարհում ընդունված ու տարածված ժողովրդավարական կառավարման որեւէ մոդել, Կոնգրեսը մշտապես եղել է եւ այսօր էլ կողմնակիցն է երկրում գործող կառավարման կիսանախագահական ճկուն մոդելի։
Եթե Ոստիկանության և որոշ մարդկանց համար դա տարօրինակ էր, շատերի համար դա հասկանալի է, որովհետև դա պայքար էր ուղեղների համար, մարդկանց ուղեղների մեջ հեղափոխություն անելու համար, իսկ դա կարելի է իմանալ և ծանոթանալ միայն նրա հոդվածների, ելույթների էջերը կարդալուց հետո:
ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիրակի՝ ապրիլի 13-ին, ժամը 14-ին ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա գործադիր մարմնի նիստ, իսկ ժամը 15-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստ:
Ուկրաինայի վարչապետը նաեւ կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի կառավարությունը պետք է վաճառի իրեն պատկանող պետական ընկերությունները ` քաղաքականությունը բիզնեսից առանձնացնելու համար:
Խուզարկությամբ Միսակ Հ.-ի մոտից հայտնաբերվել է 2,3 գ կանեփանման զանգված, իսկ ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջնամասում գտնվող պահոցից` կանեփի չորացված, մանրացված զանգված:
Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցների վիճակն օր-օրի վատթարանում է, նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում են հարևանները:
Նման համաժողովներում հետաքրքիր է նորություներ լսել, նոր մտքեր, գաղափարներ, որ այսօր շատ ավելի ակտուալ է` այսօրվա այս ձախողված տնտեսական քաղաքականության պայմաններում, առավելևս, ես տեղյակ եմ, որ ոչ միայն Հայաստանը ներկայացնող տնտեսագետներ և մասնագետներ են մասնակցելու…
Նրա խոսքով՝ ԵՄ-ն որոշել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ մի քանի փուլի ընթացքում, բայց դա չի նշանակում համաձայնագիրը բաժանել մասերի. Ուկրաինայի դեպքում Ասոցացման համաձայնագիրը մնում է միասնական, անբաժանելի համաձայնագիր:
Ապրիլի 10-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Հայկավան ճանապարհի 3-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 1971 թ. ծնված Նորիկ Հարությունյանը, տեղում մահացել է:
Քիչ առաջ Սերժ Սարգսյանը ժամանեց ՀՀԿ Կենտրոն վարչական շրջանի գրասենյակ։ Այստեղ նրան պետք է ընտրեն որպես ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակ:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պատրաստման հարցում Պոլիտեխնիկը լավ ավանդույթներ ունի, և իզուր չէ Հայաստանում գործող օտարերկյա մի շարք ընկերությունների մասնաճյուղերի ղեկավարների կարծիքն այն մասին, որ ընկերությունների գոյությունն ու հաջողությունը մեծամասամբ պայմանավորված են ճարտարագիտական համալսարանի բարձրորակ շրջանավարտների առկայությամբ»,- ասել է Ռ. Աղգաշյանը:
Ապրիլի13-ին շրջանների զգալի մասում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Մենք քաջ գիտակցում ենք, որ միջգերատեսչական համագործակցության գործում դեռևս շատ աշխատանքներ կան անելու ու, մեր խորին համոզմամբ, դրանց արդյունավետության համար պետք է կիրառվեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ձգտելով ավելի հեշտացնել և կանխատեսելի միջավայր տեղափոխել մաքսավոր-գործարար հարաբերությունները»,- այսօր հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ ՀՀ սահմանների համալիր կառավարման խնդրին նվիրված համաժողովի ժամանակ:
Ապագա վարչապետը պետք է լինի երկրի նախագահի զինակիցը, որովհետեւ կարող է հաջողել միայն այն վարչապետը, ով ունի նախագահի աջակցությունը եւ այն վարչապետը, ով կարող է աշխատել տարբեր քաղաքական ուժերի հետ: