ԱՄՆ Պետդեպարտամենտ․ «Հստակորեն որպես պատմական փաստ ճանաչում և սգում ենք 1․5 միլիոն հայերի կորուստը». azatutyun.am

Ամենօրյա ճեպազրույցների ընթացքում Միացյալ Նահանգների Պետքարտուղարության մամուլի խոսնակ Յեն Փսաքին լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը` հայտարարելով, որ իրենց դիրքորոշումը արդեն վաղուց հայտնի է, հաղորդում է azatutyun.am-ը :

«Մենք հստակորեն որպես պատմական փաստ ճանաչում և սգում ենք մեկևկես միլիոն հայերի կորուստը, որոնք կոտորվել են կամ մահվան աքսորի են քշվել Օսմանյան կայսրության վերջին օրերին: Այս սարսափազդու իրադարձությունները հանգեցրել են 20-րդ դարի դաժանագույն վայրագություններից մեկին: Եվ Միացյալ Նահանգները ընդունում է, որ այդ իրադարձությունները շարունակում են հսկայական ցավ պատճառել Հայաստանի ժողովրդին և հայկական ծագում ունեցող մարդկանց, ինչպես և մեզ բոլորիս, ովքեր կիսում են համամարդկային արժեքները», – հայտարարել է Փսաքին:

Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտի խոսնակը խուսափել է կոնկրետ պատասխանել հարցին՝ արդյոք ամերիկյան կառավարությունը ճանաչո՞ւմ է այդ իրադարձություները որպես ցեղասպանություն, ասելով, թե արդեն հայտարարել է՝ որն է Միացյալ Նահանգների դիրքորոշումը:

Իսկ ինչպիսին էր թեկնածու Օբամայի տեսակետը այս հարցի շուրջ՝ այս հարցին Փսաքին պատասխանել է, որ թեկնածու Օբաման իր անձնական տեսակետն ունի այս հարցում, որը նա փաստացի ձևակերպել է անցյալ տարվա Սպիտակ տան հայտարարության մեջ: «Ես վստահ եմ, որ էլի հայտարարություններ կլինեն այս ամսվա վերջում», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս