Այսօր՝ ապրիլի 15-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.5 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.18%-ով կամ 0.75 դրամով։
Արդարադատության անձեռնմխելիությամբ օժտված անձանց մի խումբ կա. դրանք այն անձինք են, ովքեր յուրացրել են ժողովրդին պատկանող իշխանությունը` և նաև այն անձինք են, ովքեր սերտ կապեր ունեն այդ յուրացրած խմբավորման հետ:
Ապրիլի 13-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի 93 շենքի թիվ 1 բնակարանում հրդեհ է բռնկվել:
Լույս ու ստվեր թղթի վրա ստանալը մեծ խնդիր է Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցում:
Ականատեսները նշել են, որ «Սու-27» ինքնաթիռները կրակ են բացել Կրամատորսկի օդանավակայանի վրա:
Առհասարակ, ավելորդ շքեղությունը մարդուն ավելի շուտ անհարմարություն է պատճառում: Սակայն մեր հոգեբույժներից մեկը նկատեց, որ ագահությունը, չտեսությունը դիագնոզ չէ, այլ սովորական մարդկանց հատուկ վարքագիծ:
«Ձեզանով են մեզ անիծում և օրհնում»,- ասել է Վ. Գասպարյանը: Նաև ոստիկաններին խնդրել է.. «Չփորձեք համազգեստի շնորհիվ կայանալ, դուք արդեն կայացել եք, որովհետև ընտրել եք ոստիկանի մասնագիտությունը: Դուք կայանալու խնդիր չունեք, կայանում են մարդիկ, որոնք դեռ որոնումների մեջ են: Դուք գտել եք»:
Ապրիլի 13-ին, ժամը 12.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կտրած ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Հրայր Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ի պատասխան՝ ՀԷՑ-ը պաշտոնական գրությամբ արդարացել է, որ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, ի վիճակի չէ կատարել ընթացիկ պարտավորությունները, ունի հսկայական վարկային պարտավորություններ:
Թարմ հյութը ճիճվաթափ հատկություն ունի և հագեցնում է ծարավը։ Սերմերի կաթնահյութը խմելը կօգնի տաք ուռուցքների ապաքինմանը, բայց վնասակար է աչքի համար։ Դրա վնասակար ներգործությունը չեզոքացնում է մաղադանոսը, իսկ փոխարինել կարող է մարոլը»։
Դատական նիստը տևել է 45 րոպե: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել գործարար Աշոտ Սուքիասյանը և խնդրել է իրեն արագ տեղափոխել Երևան, քանի որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կնոջը ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ են ուղարկում:
Վաղը տեղի է ունենալու ՕԵԿ վարչության նիստը, որի ժամանակ պետք է որոշվի` մասնակցո՞ւմ է այս կուսակցությունը նոր կառավարության ձևավորմանը, թե՞ ոչ: Այդ հարցը, ըստ էության, որոշված է, ուղղակի վաղն այդ որոշումը պետք է ֆորմալացվի: Եթե մինչև վաղը ֆորսմաժորային իրադարձություններ տեղի չունենան, ապա գրեթե հաստատ է, որ կուսակցության վարչությունը կհայտարարի կոալիցիա չմտնելու որոշման մասին:
Ապրիլի 13-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 73-րդ կմ-ին` Տիգրանաշեն գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
2014 թվականի առաջին եռամսյակում 29,4%- ով նվազել են արդյունաբերության ոլորտի եւ 3,2%-ով բնակչության կողմից սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 48.9 մլն խ.մ եւ 222 մլն խ.մ:
Ես տեսել եմ, որ Հովիկ Աբրահամյանն առնվազն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարության օրոք փախվարչապետ աշխատելու տարիներից սկսած` իր առջև դրել է վարչապետ դառնալու նպատակ, և հետևողականորեն գնացել է այդ նպատակի իրականացմանը: Հիմա հասնելով այդ նպատակին, բացառված չէ, որ նա իր առջև այլ նպատակներ էլ է դնում: Հիմա կարծում եմ` նրա կարգախոսը կարող է լինել «Դեպի ապահով Հայաստան և Պայքար, պայքար մինչև վերջ»:
Նրանց «բիզնեսին» պաշտպան `«կրիշ» է հանդիսանում Նորիկ Այվազյան, որը իր ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի բազմամյա տարիների արդյունքում ձեռք բերած նախկին ուսանող, ներկայիս պաշտոնյա մտերիմների միջոցով, կարողանում է զրոյացնել յուրաքանչյուր հիմնավոր մեղադրանք, որը ուղղված է իր բիզնեսի`վաշխառության զարգացմանը և ունենք հիմնավոր մտավախություն որ այս քրեակն գործերն էլ կարժանանան նախկինում ձևականորեն հարուցված և կարճված գործերի ճակատագրին և անպատիժ կմնա այս հանցախումբը։
Պետք է ընտրել ոչ թե ռեվոլյուցիոն կամ այլ պետության տարբերակ, այլ էվոլյուցիոն ճանապարհով այն դատական համակարգը, որը մեզ համար հոգեհարազատ է: Պետք է մի բան հասկանալ, որ այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակում, օրենսդրության վիճակում երկրորդ ատյանը ոչ պիտանի դատարան է: Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չգործող ատյան է: Անիմաստ գումար են ծախսում այդ ատյանի վրա:
Կենտրոնական բանկի խորհրդի ապրիլի 10-ի որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել «ԿԱՏԱ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ» ՍՊԸ արտարժույթի առուվաճառքի թիվ 796, «ՖՈԲԻԿՍ» ՍՊԸ արտարժույթի առուվաճառքի թիվ 664, «ԷԴՄՈՆ ԱՐՍ» ՍՊԸ արտարժույթի առուվաճառքի թիվ 516 լիցենզիաները:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար էլ անսպասելի էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կտրուկ և սուր հայտարարությունն ուղղված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
«ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնում, և մեխանիկորեն այդ հարցն էլ չի կարող ծագել: ԲՀԿ-ն շարունակում է մնալ ոչ իշխանական ուժ: Ես այդպիսի պայմանից տեղյակ չեմ, և առնվազն զավեշտալի է նման պայման դնելը»,- հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ ԲՀԿ-ն պայման է դրել ՀՀԿ առջև, որ ՕԵԿ-ը կոալիցիա չմտնի: […]
Ապրիլի 13-ին, ժամը 15.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 9-րդ փողոցի թիվ 26 տան հարևանությամբ, կիսակառույց շենքի մոտ, տղամարդու դիակ կա:
Մեր ժողովուրդը կորցնելով իր գյուղական հատվածը` արդեն դարձել է քաղաքացի, և այդ քաղաքացուն դժվար է նորից վերադարձնել դեպի գյուղ: Մինչդեռ գյուղը քաղաքին սնող հիմնական աղբյուրն է, իսկ երբ որ պատերազմ լինի, նույն հաջողությամբ գյուղացին նաև զինվոր կարող է դառնալ… Բոլոր ժամանակներում հայկական իրականությունը կառուցվել, զարգացել և գոյատևել է նախևառաջ` գյուղի շնորհիվ:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ԲՀԿ-ն արդեն ունի՞ դիրքորոշում, թե ինչպես է Ազգային ժողովում քվեարկելու նոր կառավարության ծրագրին, ինչին արձագանքելով` ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Բայց ինչպե՞ս կարող ենք ունենալ դիրքորոշում, եթե ծրագիրը դեռ չի ներկայացվել»:
Ապրիլի 16-ին շրջանների զգալի մասում, 17-20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Նման որոշում է կայացրել Ալեքսանդրիայի քաղաքային դատարանը:
Միևնույն ժամանակ այսօր Ադրբեջան է ժամանել ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ, Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը:
Հայաստանը՝ այլ երկրների պես, իրավական համակարգի պարբերական վերանայման եւ «մաքրման» կարիք ունի: Ժամանակի ընթացքում փոփոխվում են նաեւ մարտահրավերները:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչությունը:
Փաստորեն, Հովիկ Աբրահամյանն ավելի շուտ հասավ կառավարության նիստերի դահլիճ, քան նրա կողմից ուղարկված նամակը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխդեսպան Փրայս Քլարկը, ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսոնը, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը: