Բաժիններ՝

Պլանշետ գողացողը, ում արձանագրել էր տեսախցիկը` հայտնաբերվեց (տեսանյութ)

Հունիսի 25-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի էլեկտրոտեխնիկայի խանութից գողացել էին պլանշետ` ընկերությանը պատճառելով 115 000 դրամի նյութական վնաս:
Խանութի տեսաձայնագրող սարքերն արձանագրել էին գողության պահը: Տեսանյութը օգոստոսի 1-ին ցուցադրվեց «Հերթապահ մաս» հաղորդաշարով: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում` օգոստոսի 6-ին Չարենցավանի բաժին է ներկայացել տեսանյութում պատկերված անձը` 1984 թ. ծնված Աշոտ Աբրահամյանն ու խոստովանել հանցանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս