Փոխվարչապետն ընդունեց ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին` առաքելության ավարտի կապակցությամբ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

Փոխվարչապետը բարձր գնահատեց ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի հետ
համագործակցությունը, դրանում ընդգծելով նաեւ Ժան Միշել Հափիի անձնական ներդրումը: Նա շնորհակալություն հայտնեց ՀԲ-ի օժանդակության համար`միաժամանակ ընդգծելով գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը եւ ՀՀ կառավարության համար դրանց առաջնահերթությունը:
Փոխվարչապետը հաջողություն մաղթեց Ժան Միշել Հափիին հետագա գործունեության ընթացքում եւ հույս հայտնեց, որ փոխգործակցության նույն մակարդակը հետագայում եւս կպահպանվի եւ ընթացիկ ծրագրերը կշարունակվեն:
ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենն իր հերթին շնորհակալություն հայտնեց կառավարությանը` համագործակցության եւ ծրագրերի իրականացման գործում աջակցության համար:Նա ընդգծեց, որ իրականացվող ծրագրերի հաջողությունը մեծապես կախված էր այդ աջակցությունից եւ համատեղ արդյունավետ աշխատանքից:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս