Բաժիններ՝

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ է ընտրվել Ալեքսանդր Զախարչենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) Գերագույն խորհուրդը ձայների մեծամասնությամբ ԴԺՀ-ի վարչապետի պաշտոնում հաստատել է Ալեքսանդր Զախարչենկոյի թեկնածությունը:

Նրա թեկնածության օգտին քվեարկել է ավելի քան 50 պատգամավոր, 6 մարդ ձեռնպահ է մնացել, իսկ մեկը դեմ է քվեարկել: Նախօրեին ԴԺՀ-ի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Ալեքսանդր Բորոդայը նշանակվել է ԴԺՀ-ի փոխվարչապետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս