Սաակաշվիլիի կուսակցությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել միանալ ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցներին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որի առաջնորդը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, երկրի իշխանություններին կոչ է արել միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին:

Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է. «Մենք Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում հստակ ֆիքսել սեփական դիրքորոշումը և որ ամենակարևորն է՝ անել այն, ինչը չի արել ցայսօր՝ միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին կամ այդ պատժամիջոցների մի մասին:

Պատժամիջոցներին միանալը կլինի նրա հստակ ազդանշանը, որ Վրաստանը կանգնում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողքին, և որ Վրաստանն արևմտյան աշխարհի մաս է: Առանց այդպիսի ազդանշանի, եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին միանալու Վրաստանի ձգտումը կմնա որպես չիրականացված երազանք»:

Տեսանյութեր

Լրահոս