Բաժիններ՝

Զաքիր Հասանովը սպաներին ստիպում է իրենց ռազմական հանդերձանքի վրա կրել Հեյդար Ալիևի պատկերով նշաններ

Ադրբեջանական Azadlıq թերթի փոխանցմամբ՝ ոչ վաղ անցյալում Ադրբեջանում մեկնարկել է միայն Հեյդար Ալիևի կուրսը պաշտպանող քաղաքական կուսակցությունները թողնելուն ուղղված պաշտոնական քարոզարշավը: Դա քաղաքական համակարգի նոր վերափոխումն է, որի հիմքում ընկած է Հեյդար Ալիևի կուրսը:

Ինչպես որ ԱՄՆ-ի համար են «հիմնադիր հայրեր» համարվում Անկախության հռչակագրի հեղինակները , Հնդկաստանի համար՝ Մահաթմա Գանդին, Չինաստանի համար՝ Մաո Ցզեդունն ու Դեն Սյաոպինը, Թուրքիայի համար՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, այնպես էլ Ադրբեջանի համար «հիմնադիր հայր» պետք է լինի Հեյդար Ալիևը:

Սակայն Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են անել ավելին և ընթանալ Հյուսիսային Կորեայի ճանապարհով: Վերջին օրերին խմբագրությունը լուրեր է ստացել այն մասին, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բոլոր սպաներին ստիպում է իրենց ռազմական հանդերձանքի վրա կրել Հեյդար Ալիևի պատկերով նշաններ:

Մի շարք ռազմական փորձագետներ հաստատել են դա: Նրանք կարծում են, որ զինվորականներին նման պահանջ ներկայացնելն ապօրինի է, քանի որ այդ մասին ոչինչ գրված չէ զինվորական կանոնադրությունում:

Իշխանությունների կողմից բանակում նման «բարեփոխումները» հերթական անգամ ապացում են նրա իրական նպատակը, որ Հեյդար Ալիևի (անհատի) պաշտամունքը պետք է առնչվի ոչ միայն քաղաքական, այլև՝ մնացյալ բոլոր ոլորտներին: Նրանք, ում հաճելի չի լինի այդ միտումը և իրենց կրծքին չեն կրի Հեյդար Ալիևի պատկերով նշանը, կհամարվեն «հայրենիքի դավաճաններ»:

Կարծես թե, բավական չեն Հեյդար Ալիևի անվան զբոսայգիները, թանգարանները, համալիրները, պողոտաները: Այժմ էլ Հեյդար Ալիևին ցանկանում են զինվորական դարձնել: Ավելի լավ կլիներ, եթե ՊՆ-ը պարզաբաներ, թե արդյոք այդ «բարեփոխումը» կօգնի՞ վերադարձնել կորցրած տարածքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս