
ԱԺ արտահերթ նիստը տապալվեց. գրանցվել էր 37 պատգամավոր

Այսօր ժամը 18:30-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստը տապալվեց: Գրանցվեցին 37 պատգամավոր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվորում չկա, իսկ գրացումը շարունակվոմ է մինչև քվորում պապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ:
Նշենք, որ քվորումի համար պետք է ներկա լինեն 66 պատգամավորներ: Օրակարգում էին «Շրջանառության հարկի մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում փոփոխություններ կիրառելու մասին օրինագծերը: Արտահերթ նիստը հավիրել էին ԱԺ ոչ իշխանական ուժերը: Նիստ հրավիրելու համար հավաքվել էր 49 ստորագրություն: