
Պորոշենկոն Մերկելին հայտնել է, որ ԵԱՀԿ-ն ուշացնում է անօդաչու թռչող սարքեր հատկացնելը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հայտնել է, որ ԵԱՀԿ-ը դանդաղ է իրականացնում դիտարկման տեխնիկայի հանձնումը:
Պորոշենկոն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայում հրաադադարի ռեժիմի պահպանման հարցը, Պորոշենկոն կանցլերին հայտնել է, որ ուկրաինական կողմը հետևողականորեն հավատարիմ է մնում համապատասխան պայմանավորվածություններին:
Պորոշենկոն մտահոգություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ը ցայժմ չի հատկացրել անօդաչու թռչող սարքերը, ինչը հստակեցված է նախնական պայմանավորվածություններով՝ հրադադարի ռեժիմի պահպանման հարցում դիտարկում անցկացնելու համար: Բացի այդ, Մերկելն ու Պորոշենկոն քննարկել են ուկրաինական ճգնաժամային շրջաններ հումանիտար օգնություն հասցնելու հարցը: