
Հայ պատգամավորները Ժնևում մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Ժնեւում հոկտեմբերի 16-ին մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին:
Նախագահի պաշտոնում ընտրվել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի անդամ Սաբեր Շաուդրին: Նա ստացել է 321 ձայներից 169-ը: Ավստրալիայի Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Բրոնվին Բիշոփը եւ Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի անդամ Նուրհայաթի Ասեգաֆը համապատասխանաբար ստացել են 95 եւ 57 ձայն:
Նշենք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Ժնեւ էր մեկնել Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ