Երկրի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ-ի մշտական փորձերն անթույլատրելի են. Ադրբեջանի ԱԳՆ
                                    Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում երկրի ներքին գործերին մշտապես միջամտելու ԱՄՆ-ի փորձերը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևը՝ մեկնաբանելով Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը դատապարտելու մասին ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակիի հայտարարությունը.
«Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ-ի մշտական փորձերն անթույլատրելի են: Ադրբեջանում ամբողջովին ապահովված են օրենքի գերակայությունն ու դատա-իրավական համակարգի անկախությունը»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    