Իրանն ԱՄՆ-ի բնական դաշնակիցն է. Հենրի Քիսինջեր

Ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախկին (Ռիչարդ Նիքսոնի ու Ջերալդ Ֆորդի նախագահության ժամանակ) պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ի բնական դաշնակիցն է.

«Քանի դեռ Իրանում իշխում են այաթոլլահները, և նա հենված է կրոնափիլիսոփայության վրա, մենք պետք է լինենք ուշադիր: Սակայն ընդհանուր առմամբ, որպես երկիր՝ Իրանն ԱՄՆ-ի բնական դաշնակիցն է: Անտագոնիզմի (անհաշտ հակամարտության) պատճառը գաղափարական, կրոնական բաղադրիչն է»:

Դեռևս 2002 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերն Իրանը, Իրաքն ու ԿԺԴՀ-ը որակել էր որպես «չարի առանցք»՝ ընդգծելով, որ որ նրանք ձգտում են ունենալ զանգվածային ոչնչացման զենք և լուրջ ու աճող վտանգ են ներկայացնում աշխարհի համար: Բուշը հայտարարել էր, որ Իրանն ահաբեկչություն է արտահանում և խաթարում է մարդու ազատությունները:

Տեսանյութեր

Լրահոս