Խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է
ՀՀ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։
Ցուցակը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիան»: Ընկերությունը այս տարվա առաջին 9 ամիսներին պետբյուջե է վճարել 30 միլիարդ 188 միլիոն դրամի հարկեր և տուրքեր։
Երկրորդ տեղում «Ղ-Տելեկոմն է («Վիվասել» ապրանքանիշ)՝ 22.1 միլիարդ դրամով։
Եռյակը եզրակափում է «Ալեքս Գրիգը» (14.7):
Առաջին տասնյակում են նաև «Արմենտելը», Զանգեզուրի պղնֆամոլիբդենային կոմբինատը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, «Ֆլեշը», «Գրանդ Տոբակոն», CPS-ը և Երևանի կոնյակի գործարանը։
Ավելացնենք, որ 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել են 504.2 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խոշորագույն հարկատուները հարկերն ավելացրել են 24.4 միլիարդ դրամով կամ 5%-ով։