Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը

Նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: Բրիտանացի նախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը: Նույն օրը տեղի կունենան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Դեյվիդ Լիդինգթոնի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ ասուլիսը։

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031