
Գերմանիան առաջնային դեր է խաղում ՆԱՏՕ-Վրաստան փաթեթի գործարկման մեջ. Ալասանիա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ հանդիպել է գերմանացի գործընկեր Ուսուլա ֆոն դեր Լեյենի հետ ու քննարկել այն միջոցների փաթեթը, որը Վրաստանին հատկացրել է ՆԱՏՕ-ին:
Վրաստանի անկախության պատմության ընթացքում դա պաշտպանության նախարարի պաշտոնական առաջին այցն է Գերմանիա: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ը: Հանդիպումից հետո Ալասանիան հայտարարել է, որ ռազմական համագործակցության ոլորտում Վրաստանի ու Գերմանիայի հարաբերությունները դառնում են ինտենսիվ:
Նա հավելել է, որ գերմանական կողմի հետ քննարկել է այն հնարավորությունները, որոնք Գերմանիան Վրաստանի զինված ուժերին հատկացնում է կրթության տեսանկյունից, ինչը կնպաստի ՆԱՏՕ-ի ու Գերմանիայի հետ Վրաստանի ռազմական լիովին համապատասխանելիությանը:
Ալասանիան հայտարարել է, որ Գերմանիան առաջատար դեր է խաղացել Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ սատացած փաթեթի գործարկման մեջ, ինչը հիմք կհանդիսանա ապագայում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության համար: