Կարևոր է հասկանալ, թե ինչպես է դա ազդում վրացական ղեկավարության կուրսի վրա:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը չի հավատում Եռյակի խոստացած թեժ աշնանը։ «Թեժ աշուն չի լինելու, որպեսզի ինչ-որ բան տաքացնես, թեժացնես, պետք է ավելցուկ էներգիա արտադրես։ Ես կարծում եմ՝ Եռյակի էլեկտրաէներգիան հազիվ հերիքում է իր ընթացիկ գործունեության համար, ուր մնաց ինչ- որ բան թեժացնելու կամ տաքացնելու»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է Արմեն Աշոտյանը։
Հեպատիտ C-ի բուժում սկսելուց առաջ անհրաժեշտ է մի շարք հետազոտություններ անել, քանի որ չի կարելի մեկ հակամարմին հայտնաբերելով եզրակացնել, որ հիվանդը հեպատիտ C ունի, եւ սկսել բուժել նրան: Նախեւառաջ, պետք է ստուգել հակամարմինների առկայությունը եւ հետազոտել վիրուսը՝ դրա գենոտիպը, քանակությունը:
Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման արդյունքների համաձայն, 2014-ի հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 1 զոհի մասին, վիրավորների մասին հաղորդագրություններ չեն եղել։
Այս մասին հայտնել է Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին:
Նոյեմբերի 5-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի հանրակացարաններից մեկի դիմաց գտնվող կիսակառույց շինությունից, թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Նշան Յ.-ին։
Ջերմուկում նոյեմբերի 7-8-ը տեղի կունենա Գյուղական համայնքների ամենամյա ավանդական չորրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Վրաստանի նախագահը հայտարարություն է արել այն մասին, որ երկիրը ղեկավարում է մի մարդ, ով իշխանություն չունի որևէ մեկի նկատմամբ:
«Եթե Զապի մասին եք հարցնելու, ոչ մի մեկնաբանություն»,- ահա այսպիսի կտրուկ պատասխան ստացավ Armlur.am-ը օրերս Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված հայազգի քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի» պաշտպան Վահագն Մարտիրոսյանից:
Չի բացառվում, որ այս արտահերթ հավաքին քննարկեն Կառավարությունում կայացած վերջին փոխոխությունները, նախարարությունների միավորման հարցը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատել է այս տեղեկությունները:
Մայոր Դանիելյանը նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր Մայոր Դանիելյանին ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակելու մասին:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվել է համապատասխան որոշում։
«Արդեն մոտ 10 մլրդ դրամ պահուստային ֆոնդից հատկացրել ենք: Սա մեծ աջակցություն է մեր բիզնես միջավայրին, սրանք լրացուցիչ միջոցներ են, որ կներթափանցեն գործարար միջավայր»: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Նոյեմբերի 6-ին, ժամը 09.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Հ.Դավթյան փողոցի թիվ 26 հասցեում գտնվող մանկապարտեզում:
Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հոկտեմբերի 1-ից 31-ն ունեցել են 1 զոհ և 1 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 4-ով։
Հարցին՝ արդյոք իր կադրերին տանելո՞ւ է մարզպետարան, Հ. Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»: Ապա նշեց, որ կադրերի ջարդ չի կարող լինել, բոլորը քաղծառայողներ են. «Դուք, եթե իմ կենսագրականին ծանոթ եք, ես 2008թ. քաղաքապետ եղել եմ, ընդունել եմ քաղաքապետի պաշտոնը որպես այդպիսին և ոչ մի փոփոխություն չի եղել աշխատակազմում՝ հակառակ նրան, որ նախկին քաղաքապետի հետ մենք լարված պայքարի մեջ ենք եղել ընտրություններին»:
Արամ Կարապետյանի գնահատմամբ` այսօր Հայաստանը հայտնվել է ծանրագույն կացության մեջ, քանի որ «առաջին անգամ Հայաստանն ունի օլիգարխ նախագահ, օլիգարխ վարչապետ ու կառավարություն և օլիգարխ ընդդիմություն»:
Այս մասին ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Գարիբաշվիլին Ալասանիային որակել է որպես արկածախնդիր, հիմար ու հավակնոտ նախարար:
Ակնկալվում է, որ Մաքքեյնն այդ հանձնաժողովը կգլխավորի հունվարի սկզբից, երբ տեղի կունենա Սենատի նիստը:
Ավտովթար Գյումրու Մուսայելյան փողոցում: «Ֆոլկսվագեն» մակնիշի մեքենան միանգամից 4 ավտոմեքենայի է բախվել՝ բոլորին պատճառելով նյութական վնաս և շարքից դուրս է եկել:
Ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները հստակեցնում է Վրաստանի խորհրդարանը:
ՀՀ արտակարագ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ առավել արդյունավետ կդառանա երկու ոլորտների կառավարումը՝ Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները միացնելու դեպքում: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց միացնել այս երկու նախարարությունները:
Ընդգծվում է, որ Հնդկաստանում մուսուլմանների թիվը հասնում է 175 միլիոն մարդո
Գայ Ֆոքսի դիմակներով երթ անցկացնելու գաղափարը ծնվել էր նոյեմբերի 3-ին, և շատ արագ հայտնվեցին Գայ Ֆոքսի դիմակները, որոնք Հայաստանում չկային: Նշանակում է, որ ինչ-որ մեկը հոգ էր տարել դրանց ներկրումը Հայաստան ապահովելու համար:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանն ազատվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
«Վերջերս հերթական պաշտոնյան, ի պատասխան մեր քննադատության, տվեց «ավանդական» հարցը՝ «իսկ դու գիտե՞ս՝ ես ինչեր եմ արել էս ժողովրդի հմար»: Հենց որ որեւէ մեկը՝ նախկին կամ ներկա իշխանավորը, մեծահարուստը, մշակույթի գործիչը նման հարց է հնչեցնում՝ վերջ, նրա արածներն ինձ համար, համենայնդեպս, այլեւս կոպեկի գին չունեն: Որովհետեւ իրականում արվում էր ոչ թե «ժողովրդի հմար», այլ դրա մասին ասելու նպատակով: Դա նման է այն դեպքին, որն «Առավոտի» էջերում նկարագրել է ազգագրագետ Արմեն Պետրոսյանը. հայը գնում է սիրուհու մոտ (որին շատ ավելի կոպիտ բառով է անվանում) ոչ թե այն պատճառով, որ շատ է սիրում այդ կնոջը եւ շատ է ուզում նրան տեսնել, այլ բոլորովին ուրիշ նկատառումով՝ որպեսզի դրա մասին այնուհետեւ գլուխ գովի իր «ախպերության» մեջ»:
«Ես չեմ փակել, ես ինչ գործ ունեմ, ժողովուրդն ինձ զոռով ա բերել, եկան` ձեռներիցս բռնած բերեցին, ես էլ չեմ կարա իրանց կողքին չկանգնեմ»:
«Ժամանակին մատաղ սերունդը գոնե ձգտումներ ուներ՝ երգիչ էր ուզում դառնալ, աչքի առաջ ունենալով Ազնավուրին, դերասան էր ուզում դառնալ՝ աչքի առաջ ունենալով Հրաչյա Ներսիսյանին, Մհեր Մկրտչյանին, Սոս Սարգսյանին, Խորեն Աբրահամյանին ու մեր այլ մեծերի, տիեզերագնաց էր ուզում դառնալ, գիտնական էր ուզում դառնալ, վերջապես կարգին մարդ էր ուզում դառնալ՝ դարձյալ աչքի առաջ ունենալով մեր մեծություններին: Հիմա ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները, մեր թոռներն արժեքային համակարգից զուրկ լինեն, չունենան այն չափանիշները, որոնց հասնելուն պետք է ձգտեն: Ուրեմն, ինչի՞ են ձգտելու նրանք, որո՞նք են լինելու նրանց արժեքները՝ թիկնապահնե՞րը, կաշառակերնե՞րը, անգրագետնե՞րը: Ժողովուրդ, ուշքի եկեք, քանի դեռ շատ ուշ չէ»,- ասում է Կարեն Կարապետյանը:
«Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենի դեմ բողոքող բուժքրոջ և հանրությանը «ՀՀԿ տատիկ» անվամբ հայտնի կնոջ միջև վեճ է բռնկվել, որի արդյունքում վերջինս ընկել է գետնին։