Երևանի մի քանի թատրոնների դերասաններ այսօր իրենց բողոքն արտահայտեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Նրանք Երևանի տարբեր մասերում անձրևանոցներով պար ներկայացրին՝ այդկերպ արտահայտելով իրենց բողոքը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում` մարտի 14-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Այգուտ գյուղի մերձակայքում հայտնաբերվել և բաժնի տարածք էր տեղափոխվել 1966 թ. ծնված Սամվել Ս.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան` մոտ 6 խմ վառելափայտով բեռնված:
Եվրոպական Միության հետ միգրացիայի ոլորտում հարաբերությունները սերտացնելու նպատակով Հայաստանի կառավարությունն իր առաջիկա նիստում (մարտի 20) մտադիր է հավանության արժանացնել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների փաստաթուղթը:
Թուրքական նավատորմն անցնելու է Բարեհուսո հրվանդանի (ՀԱՀ) մոտով և հայտնվելու է Հնդկական օվկիանոսում, ինչն աննախադեպ իրադարձություն կլինի նրա համար վերջին 148 տարվա ընթացքում:
Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա:
Հայկավանցի Սուրեն Գասպարյանը մոլորության մեջ է, վարկով ու պարտքով ջերմոց է հիմնել, նախորդ տարվա կարկուտից դեռ ուշքի չեկած հիմա էլ քամին է սպասվող բերքը վնասել ու պարտքը կրկնապատկել: Գյուղապետարանը գյուղացիներին օգնել չի կարող:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն կայացած պետություն է, որի ժողովուրդը անցկացրել է մի քանի խորհրդարանական, նախագահական և ՏԻՄ ընտրություններ, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ազատ ու արդար: ԼՂՀ-ում ձևավորվում է ժողովրդավարական հասարակություն, իրականացվում են լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ, մեծանում է երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում իր հայրենիքը՝ Ղարաբաղը, Ադրբեջանի կազմում:
Օրերս ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը վնասելով` մի նկուղից փորձել են գողություն կատարել:
Մարտի 18-ին շրջանների զգալի մասում ժամամակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, 21-ի գիշերը տեղ-տեղ հնարավոր են տեղումներ: 19-ին, 20-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Երբ խոսքը վերաբերում է նման դեպքերին, պետությունը պետք է ավելի աչալուրջ լինի և պահանջի հստակ երաշխիքներ, այնինչ Արդարադատության նախարարը, էքստրադիցիայի համաձայնությունը տալիս, որևէ գրավոր երաշխիք չի պահանջել ադրբեջանական կողմից այն մասին, որ հայրենիքում նույնպես Սաֆարովն իր պատիժը կկրի ամբողջ խստությամբ: Արդարադատության նախարարը պետք է հաշվի առներ, որ Հունգարիայի և Ադրբեջանի հասարակությունները ամբողջապես տարբեր մոտեցումներ ունեին ինչպես դատապարտյալի, այնպես էլ նրա կատարած հանցանքի վերաբերյալ:
Այսօր՝ մարտի 17-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.15 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0,08%-ով։
ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում բացառապես խաղաղ ճանապարհով։
Դեռևս 2013 թվականի նոյեմբերի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 31 շենքի 3-րդ բնակարանի բնակչուհի Ստելլա Առուստամյանը: Վերջինս կազմակերպությանն ուղղված դիմումում հայտնել է, որ իր բնակարանի ներքևի հարկում՝ շենքի բնակելի առաջին և նկուղային հարկերում գործում է «Կամելոտ» ռեստորանը:
Այսօրվա Հայաստանը բռնատիրական պետություններին բնորոշ դատաիրավական համակարգ ունի, ուր մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, օրենքը դատարկ հնչյուններ են։ Նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա 13 համախոհների նկատմամբ իրագործվող ապօրինության փաստը միջազգային մակարդակով լսելի դարձնելու համար 2013 թ. դեկտեմբերի 28-ին բաց նամակ էր հղվել աշխարհի հինգ քաղաքական գործիչների։
Կարո՞ղ եք ինձ ասել՝ ավելի հզոր ծառայություն գործող ռեժիմին այս վերջին տարիներին ո՞ր քաղաքական ուժն է ապահովում: Պարզ, հստակ երևում է, չէ՞, որ դա ԲՀԿ-ն է, մյուսներին էլ ձեռնտու է այդ ուժի հետ համագործակցելը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է SOCAR-ի տնտեսական հարցերով փոխնախագահ Սուլեյման Գասիմովը:
Այսօր՝ մարտի 17-ին, Խանտի Մանսիսկում ընթացող հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում ԼևոնԱրոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում է Ռուսաստանը ներկայացնող Պետեր Սվիդլերի հետ:
Ոստիկանության Գուգարքի և Սպիտակի բաժինների ծառայողները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 121 շենքի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ին:
8 մարդ ստացել է պայմանական ազատազրկում:
Դատապարտել Նախիջևանի տարածքում վերջին երկու տասնամյակներում կատարված մշակութային վանդալիզմը:
Ուկրաինական գրիվնան շրջանառության մեջ կմնա մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Ապարանի, Գավառի, Մարտունու,Վայքի, Ջերմուկի, Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Նշվում է, որ դա արվել է նախագահ Բարաք Օբամայի հրամանով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2014թ. մարտի 18-ից կդադարեցվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում` լուծելով 2011 թվականի հուլիսի 25-ին կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն:
Խնդրում եմ ոստիկանության իրավասությունների շրջանակում ձեռնարկել հնարավոր միջոցները կարգի հրավիրելու «Կամելոտ» ռեստորանի տնօրինությանն ու ապահովել 76-ամյա թոշակառու կնոջն իր բնակարանում անաղմուկ ապրելու պայմաններ:
Ուկրաինայի Սահմանադրությունը չի նախատեսում այդպիսի հանրաքվեի անցկացում:
Դավութօղլուի խոսքերով՝ տարածաշրջանում կան 1990-ական թվականներին սկսված հակամարտություններ, որոնք ավելի ուշ սառեցվել են: