
Թուրքիան ցանկանում է TANAP-ի նախագծում իր բաժնեմասը հասցնել մինչև 30 տոկոսի

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր է «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծում իր բաժնեմասը մտադիր է մեծացնել մինչև 30 տոկոսի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է SOCAR-ի տնտեսական հարցերով փոխնախագահ Սուլեյման Գասիմովը:
Նրա խոսքերով՝ ֆրանսիական Total ընկերությունը դեռ չի իրագործել TANAP-ում իր բաժնեմասը վաճառելու մտադրությունը. «Մենք հայտարարել ենք, որ ցանկանում ենք պահպանել TANAP-ում մեր բաժնեմասի 51 տոկոսը: BP-ը ձեռք է բերել TANAP-ի 12 տոկոսը: Պլանավորված էր, որ մնացյալ բաժնետոմսերը գնելու էին Statoil-ըև Тotal-ը»:
Ներկա դրությամբ՝ TANAP-ի նախագծում Թուրքիայի բաժնեմասը կազմում է 20 տոկոս, իսկ Ադրբեջանինը՝ 80 տոկոս: